Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր

Թարմ լուրեր
Ինչպե՞ս ճիշտ վերաֆինանսավորել վարկը, որպեսզի գումար խնայեք
Ո՞ր բանկերն են տրամադրում առցանց վարկեր
Ի՞նչ է վարկի արդյունավետ տոկոսադրույքը
Ինչպե՞ս օգտվել կրեդիտային քարտից առանց տոկոսներ վճարելու
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը
Ինչպե՞ս ընտրել ամենաերկար արտոնյալ ժամանակահատվածով կրեդիտային քարտերը
Հեղինակ
Աղբյուր
AFMԹեմա
Կանխիկ վարկեր
Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)
Հայաստանում գնալով ավելի շատ մարդիկ են վարկեր ձևակերպում առցանց՝ առանց բանկ այցելելու, հերթերի և թղթաբանության։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես հայտ ներկայացնել հեռախոսի կամ համակարգչի միջոցով, հաստատել ինքնությունը, ստորագրել պայմանագիրը հավելվածի միջոցով, և գումարը փոխանցվում է քարտին։
Այս պրոցեսը հարմար է, հատկապես եթե դուք գտնվում եք Հայաստանից դուրս և հաշիվ ունեք այն բանկում, որտեղ ցանկանում եք ստանալ առցանց վարկ։
Իրականում, այս ամենի հետ մեկտեղ հեշտ է չնկատել որոշ կարևոր նրբություններ։ Եկեք արագ հասկանանք, թե ինչպես ձևակերպել վարկն իսկապես հեռակա կարգով, ինչպես խուսափել գորավճարներից և ընտրել այն բանկը, որն անակնկալներ չի մատուցում։
Ի՞նչ է առցանց վարկը և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից
Օնլայն վարկը սպառողական վարկ է, որը ձևակերպվում է առանց մասնաճյուղ այցելելու։ Բոլոր գործընթացները՝ հայտ ներկայացնելուց, նույնականացումից մինչև պայմանագիր ստորագրելը, կատարվում են հեռակա կարգով։ Վարկը հաստատվելուց հետո գումարը փոխանցվում է քարտին կամ հասանելի դառնում կանխիկացման համար։
Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել
- որոշ բանկեր առցանց տրամադրում են միայն փոքր գումարներ՝ մինչև 1 000 000 ՀՀ դրամ, օրինակ՝ IDBank-ը Rocket Line-ով, Inecobank-ը 1 CLICK-ով, Ameriabank-ը առցանց սպառողական վարկով և Evocabank-ը Action Loan-ով,
- մի շարք բանկերում պայմանագիր ստորագրելու համար մինչ օրս անհրաժեշտ է ձեր անձնական ներկայությունը՝ ճշտեք սա նախապես,
- երբեմն հայտում կարող են խնդրել նշել եկամուտը, բայց այն տեղեկանքով հաստատելու կարիք չի լինում։
Եթե ամեն ինչ ձևակերպվում է առցանց, դուք խնայում եք ժամանակ և ազատվում եք հերթերում ժամանակ կորցնելուց։ Բայց դա չի նշանակում, որ կարելի է համաձայնվել ցանկացած պայմանների։
Ո՞ր բանկերում է կարելի կարելի ձևակերպել առցանց վարկ 2025-ին
Հայաստանում առանց տնից դուրս գալու առցանց վարկ ձևակերպել կարելի է IDBank-ում, Inecobank-ում, Evocabank-ում և Fast Bank-ում։ Այս բանկերը հարմար պայմաններ են առաջարկում հայտ ներկայացնելու, նույնականացման և պայմանագիրն ամբողջությամբ հեռակա ստորագրելու համար, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ միջոցները ստանալ առանց բանկ այցելելու։
Պայմանները համեմատելու և առավել հարմար առաջարկն ընտրելու համար միշտ կարող եք օգտվել AFM հարթակից։
Առցանց վարկ ձևակերպելու ուղեցույց
- Ընտրեք բանկը
Ստուգեք կա՞ արդյոք բանկի կայքում «ձևակերպել առցանց» կոճակը, պահանջվո՞ւմ է արդյոք այց մասնաճյուղ՝ պայմանագիրը ստորագրելու համար, ի՞նչ սահմանաչափեր են հասանելի առցանց ձևակերպման դեպքում։
Խորհուրդ` եթե դուք արդեն ունեք տվյալ բանկի քարտը՝ արագ հաստատման հնարավորությունները մեծանում են, իսկ տոկոսադրույքը կարող է ավելի ցածր լինել։ Այդ դեպքում ավելի լավ է օգտվել բանկի հավելվածից՝ այնտեղ, անկասկած, հնարավորություն կլինի հայտ ներկայացնել և գումար ստանալ առցանց։
- Հաշվարկեք իրական ծախսերը
Մի՛ սահմանափակվեք անվանական տոկոսադրույքով՝ ուշադրություն դարձրեք արդյունավետ տոկոսադրույքին, որը ներառում է բոլոր միջնորդավճարները և թաքնված վճարները։
Օգտակար է իմանալ` կարճ ժամկետի (մինչև 6 ամիս) համար տոկոսադրույքը կարող է ֆիկտիվ ցածր լինել, բայց եթե հաշվեք միանվագ միջնորդավճարը կամ ապահովագրությունը՝ վերջնական գերավճարը կարող է լինել ավելի բարձր, քան մեկ տարվա վարկի դեպքում։
- Ներկայացրեք առցանց հայտ
Նշում եք անձնագրային տվյալներ, ՀՎՀԿ (սոցիալական քարտ), կոնտակտային տվյալներ, տեղեկություններ եկամտի մասին։ Բանկը համեմատում է տվյալներն ու վարկային պատմությունն ACRA-ի միջոցով, հազվադեպ կարող է պահանջել նաև եկամուտների մասին տեղեկանք։
- Անցեք արագ նույնականացում
Դա կարող է լինել տեսազանգ օպերատորի հետ, անձնագրով սելֆի, հեռախոսահամարի հասանելիության ստուգում։ Ավելի լավ է նույնականացումն անցնել ցերեկային ժամերին, երբ աշխատում է զանգերի կենտրոնը։ Սա կարագացնի դիմումի գործընթացը։
- Ստորագրեք պայմանագիրը
Հաստատվելուց հետո կստանաք հղում էլեկտրոնային ստորագրության համար։ Առանձին դեպքերում բանկը կարող է առաքիչ ուղարկել՝ պայմանագրի թղթային տարբերակով։
Սխալներ, որոնք կարող են գերավճարների պատճառ դառնալ
- Վարկ ձևակերպել օտար բանկում՝ նախապես չճշտելով պայմանները «ձեր» բանկում։ «Ձեր» բանկում ձեզ կարող է հասանելի լինել նախապես հաստատված տոկոսադրույք, որն ավելի ցածր է։
- Անտեսել փոխանցման միջնորդավճարը։ Եթե դուք այդ բանկում քարտ չունեք, փոխանցումը կարող է լինել վճարովի։
- Չկարդալ պայմանագրի կետերը՝ հատկապես ապահովագրության և վաղաժամկետ մարման դեպքում տույժերի մասին կետերը։
- Շփոթել գովազդային տոկոսադրույքն իրականի հետ՝ երբեմն ցածր տոկոսը գործում է միայն առաջին 3 ամսվա ընթացքում։
Ի՞նչ ստուգել նախքան օնլայն վարկ վերցնելը
Նախքան «ուղարկել հայտը» կոճակը սեղմելը, անցեք այս ցուցակով․
- նշված է արդյունավետ տոկոսադրույքը, ոչ թե՝ անվանականը,
- ձեզ համար պարզ է՝ որքան գումար պիտի վճարեք ամեն ամիս,
- բոլոր պայմանները ֆիքսված են պայմանագրում,
- դուք ստուգել եք, թե ինչպես է տրամադրվելու գումարը՝ քարտի՞ն, թե կանխիկ։
Եզրակացություն
Օնլայն վարկերը հնարավորություն են տալիս առանց բանկ այցելելու արագ լուծել ֆինանսական խնդիրները։ Սակայն կարևոր է ուշադիր կարդալ պայմանները, հասկանալ, թե ինչպես է ձևավորվում տոկոսադրույքը և չտրվել շահավետ թվացող առաջարկներին՝ առանց գերավճարը հաշվարկելու։
Համեմատեք, ընտրեք և ձևակերպեք առցանց վարկ AFM-ում՝ արագ, թափանցիկ, հարմար։
Պահպանեք այս հոդվածը և ուղարկեք նրան, ով ցանկանում է վարկ ձևակերպել արագ և առանց ավելորդ թղթաբանության։