ՀՀ ԿԲ-ն հրապարակել է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկը

Հրապարակման ամսաթիվ: 16.04.2026 11:59
2k
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկը

AFM-ի թիմը վերլուծել է կրիպտոծառայություններ մատուցող այն պրովայդերների ցանկը, որոնք ընկնում են «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորման տակ: Խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց միջոցով Հայաստանում կարելի է գնել, վաճառել կամ փոխանակել կրիպտոակտիվներ:


Հրապարակված ցանկում ներառված են՝


  1. Coin Exchange
  2. Skylabs Technologies (կրիպտոմատներ)
  3. Bitcoinpro
  4. Bitcoin Center
  5. Bitcoin.am
  6. Premium Trading Armenia
  7. Cryptoinvest
  8. Bncex
  9. Crypto Exchange Yerevan
  10. Kaexchange
  11. Payin
  12. CryptoExchangeArmenia


Կենտրոնական բանկի կայքում առանձնահատուկ նշվում է, որ բրենդների անվանումներն իրենց կողմից ստուգում չեն անցնում:


Ինչպե՞ս են կարգավորվում կրիպտոակտիվներով իրականացվող գործարքները


Կրիպտոակտիվներով գործարրքների հաշվարկներն իրականացվում են առավելապես անկանխիկ ձևով: Իսկ կանխիկ գործարքները թույլատրվում են միայն բոլոր հետևյալ պայմանների պահպանման դեպքում.


  1. գործարքի գումարը չի գերազանցում 300 000 դրամը,
  2. գործառնությունն իրականացվում է գրանցված պրովայդերի միջոցով,
  3. հաճախորդի նույնականացումը (KYC) պարտադիր է:


Ի՞նչ է սա նշանակում օգտատերերի համար


  1. Կրիպտոակտիվներով բոլոր գործառնություններն անցնում են պաշտոնական ծառայությունների միջոցով:
  2. Դեպքերի մեծամասնությունում կպահանջվի բանկային քարտ կամ էլեկտրոնային վճարում:
  3. Կրիպտոմատներից և փոխանակման կետերից օգտվելիս հնարավոր է անձի հաստատման ստուգում:


Հայաստանում կրիպտոծառայությունների շուկան արդեն իսկ գործում է կարգավորվող ձևաչափով՝ պրովայդերների հստակ ցանկով և անկանխիկ հաշվարկների պահանջներով: Սա նշանակում է, որ կրիպտոակտիվների հետ աշխատելն ավելի թափանցիկ և կանխատեսելի է դարձել: