Հայաստանում կմեկնարկի բնակարանային ապահովման նոր ծրագիր Արցախից տեղահանվածների համար

Հրապարակման ամսաթիվ: 25.03.2026 12:10
2.1k
Հայաստանում կմեկնարկի բնակարանային ապահովման նոր ծրագիր Արցախից տեղահանվածների համար

Հուլիսի 1-ից Հայաստանում կմեկնարկի պետական աջակցության նոր ծրագիր՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված այն անձանց համար, ովքեր ընդգրկված չեն բնակարանների տրամադրման գործող ծրագրերում:


Համաձայն նախաձեռնության՝ պետությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական կհատկացնի 40 000-ական դրամ (մոտ $100)։ Վճարումները նախատեսված են 10 տարի ժամկետով և ուղղված են բնակարանի վարձակալության ծախսերը հոգալուն:

Զուգահեռաբար, այս ընտանիքները կընդգրկվեն սոցիալական բնակարանների ստացման հերթացուցակում, որոնք կտրամադրվեն շինարարության ավարտին զուգընթաց:


Այսպիսով, ծրագիրը համատեղում է կարճաժամկետ աջակցությունը (վարձակալություն) և երկարաժամկետ լուծումը (սոցիալական բնակարան)՝ մասնակիորեն բավարարելով այն ընտանիքների կարիքները, որոնք նախկինում դուրս էին մնացել պետական օժանդակության մեխանիզմներից:


AFM-ի թիմը շարունակում է հետևել ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ շահառուների ընտրության չափանիշներին, ձևակերպման կարգին և բնակարանների տրամադրման ժամկետներին: