1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու

Վերջին նորությունները
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
Skyline-ը՝ Երևանում. ի՞նչ տեսք ունի Հայաստանի առաջին «քաղաքը՝ քաղաքում» նախագիծը
Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
Հեղինակ
Saty Avagyan
Աղբյուր
AFMԹեմա
Inecobank, Ֆինանսների մասին՝ պարզ լեզվով
Վերջին 2 տարիներին առցանց վարկերը դարձել են Հայաստանի ֆինանսական համակարգի անբաժան մասը․ դրանք արագ գումար ստանալու հնարավորություն են տալիս՝ առանց բանկ այցելելու։ Եթե նախկինում վարկ ստանալու գործընթացը կապվում էր երկար հերթերի և թղթաբանության հետ, ապա այսօր բանկերի մեծ մասն առաջարկում է ամբողջությամբ հեռավար ձևաչափ՝ հասանելի հեռախոսով կամ համակարգչով։
Ինչո՞ւ են առցանց վարկերն այդքան պահանջված
Առցանց վարկերի հիմնական առավելություններն են հարմարությունն ու արագությունը։ Դիմումը կարելի է ուղարկել ցանկացած պահի՝ առանց բանկի աշխատանքային ժամերին հարմարվելու և փաստաթղթերի մեծ փաթեթ ներկայացնելու։
Առցանց հարթակները գործում են շուրջօրյա, ուստի վարկ կարելի է ձևակերպել անգամ գիշերը, հանգստյան կամ տոնական օրերին։ Սա կարևոր է հատկապես այն իրավիճակներում, երբ գումարը շտապ է անհրաժեշտ։
Մյուս առավելությունն այն է, որ վարկի մասին որոշումն արագ է կայացվում։ Հեռավար նույնականացումից հետո համակարգն ավտոմատ գնահատում է դիմողի վարկային պատմությունն ու եկամտային տվյալները և ապա՝ պատասխանում։ Շատ դեպքերում գումարը հաճախորդի հաշվին է փոխանցվումգրեթե անմիջապես։
Հեռավար նույնականացում․ ինչպե՞ս է այն իրականացվում
Հայաստանում առցանց վարկավորման հնարավորություններն ընդլայնվել են՝ հեռավար նույնականացման գործիքների շնորհիվ։ Վերջիններս կարող են փոխարինել բանկում հաճախորդի ներկայությունը։
Գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով․
- Մուտքագրվում են անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը։
- Համակարգը ստուգում է տեղեկատվությունը տվյալների պետական բազաներում։
- Քաղաքացին անցնում է կենսաչափականստուգում՝ սելֆիի միջոցով, որը համակարգը համեմատում է անձնագրում կամ ID-ում առկա լուսանկարի հետ։
- Տվյալները հաստատվելուց հետո հաճախորդի նույնականացումն ավարտվում է, և նրան հասանելի են դառնում ֆինանսական ծառայությունները։
Հեռավար նույնականացումը թույլ է տալիս օգտվել բանկային ծառայություններից՝ առանց մասնաճյուղ այցելելու։
1 Click՝ ամբողջությամբ հեռավար առցանց վարկ
1 Click-ն Inecobank-ի առաջարկած ամբողջովին առցանց վարկերից մեկն է։ Ստորև ներկայացված է, թե ինչպես է այն աշխատում, և ինչ նրբություններ է պետք հաշվի առնել դիմելիս։
Ինչպե՞ս է աշխատում 1 Click վարկը
1 Click-ը ձևակերպվում է առցանց հարթակի միջոցով։ Համակարգն ավտոմատ ստուգում է օգտատիրոջ տվյալները և հաշվարկում հասանելի առավելագույն վարկային սահմանաչափը։
Ծառայությունն աշխատում է շուրջօրյա։ Դիմումը հաստատելուց հետո գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվին։ Այս վարկատեսակի համար չի պահանջվում գրավ, երաշխավոր կամ եկամուտը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև չկան միջնորդավճարներ ձևակերպման կամ սպասարկման համար։
Ո՞ւմ է հարմար 1 Click-ը
Այս վարկը հարմար է նրանց, ովքեր նախընտրում են ամբողջությամբ հեռավար ձևաչափ։ Այն հատկապես արդյունավետ է, եթե․
- գումարն անհրաժեշտ է ոչ աշխատանքային ժամերին,
- չկա հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորություն,
- անհրաժեշտ է տեղում արագ ձևակերպել վարկը։
Առավելագույն սահմանաչափը թույլ է տալիս հոգալ ինչպես փոքր ծախսեր, այնպես էլ ավելի մեծ ֆինանսական կարիքներ։
Ինչպե՞ս դիմել 1 Click-ի համար
Ձևակերպումն իրականացվում է sprintonline.am հարթակում։ Դրա համար անհրաժեշտ է՝
- Գրանցվել կամ մուտք գործել հարթակ․ կարելի է անձնական օգտահաշիվ մուտք գործել կամ ստեղծել նորը OTP-կոդի միջոցով։
- Նույնականացում անցնել․ նոր հաճախորդներն առցանց նույնականացում են անցնում (անձնագիր, սոցիալական քարտ, կենսաչափական տվյալներ)։ Կրկնակի նույնականացում չի պահանջվում։ Սահմանաչափի հաշվարկման համար բավական է նշել սոցիալական քարտի համարը և հեռախոսահամարը։
- Ընտրել հասանելի գումարը․հաճախորդը սեղմում է «Հաշվարկել գումարը», համակարգը հաշվարկում է յուրաքանչյուր վարկատեսակի համար հասանելի առավելագույն սահմանաչափը։ Այնուհետև հաճախորդն ընտրում է, թե այդ սահմաններում որքան գումար և ինչ ժամկետով է ցանկանում ստանալ
- Սպասել հայտի հաստատմանը․ հաճախորդը ստանում է SMS-կոդ, որից հետո գումարը մուտքագրվում է հաշվին, իսկ վարկային պայմանագիրն ու ուղեկցող փաստաթղթերն ուղարկվում են վարկառուի էլ․ հասցեին։
Պահանջներ և փաստաթղթեր
Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ է լինել 21-ից 70 տարեկան և Հայաստանի ռեզիդենտ։
Նոր հաճախորդները պետք է ներկայացնեն անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ (ID քարտ)։ Գրանցված օգտատերերից փաստաթղթերի կրկնակի ներկայացում չի պահանջվում։
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել նման վարկ վերցնելիս
Չնայած առցանց վարկերի հարմարավետությանը՝ կարևոր է հաշվի առնել մի քանի առանձնահատկություն։ Հասանելի սահմանաչափը միշտ հաշվարկվում է անհատապես և կախված է օգտատիրոջ վարկային պատմությունից։ Տոկոսները հաշվեգրվում են միայն վարկից օգտվելու փաստացի ժամկետի համար, իսկ այդ ժամկետը սկսվում է ձեր հաշվին գումարի մուտքագրման պահից։ Վաղաժամկետ մարումը, որպես կանոն, հնարավոր է առանց տուգանքների։ Ընդ որում, միջոցների մուտքագրման արագությունը կարող է տարբերվել՝ կախված կոնկրետ բանկի ներքին գործընթացներից։ Թեև, իհարկե, բանկերը ձգտում են դա անել հնարավորինս արագ։
Առցանց վարկերի առավելություններն ու ռիսկերը
Այո՛, առցանց վարկերն առավելագույնս պարզեցնում են վարկի գումարի ստացման գործընթացը։ Սակայն հարմարավետությունը չի չեղարկում այն փաստը, որ յուրաքանչյուր նման պրոդուկտ ֆինանսական պարտավորություն է հաճախորդի համար և ավելացնում է վարկային ծանրաբեռնվածությունը։
Ալգորիթմները հաշվի են առնում ձեր տվյալներն ու վարկանիշը, սակայն չեն գնահատում ձեր պլանները, ծախսերը, բյուջեն և եկամուտների հնարավոր փոփոխությունները։ Ուստի կարևոր է՝
- նախապես գնահատել ամսական վճարումների ծանրաբեռնվածությունը,
- գիտակցել ուշացումների հետևանքները,
- խուսափել իմպուլսիվ վարկ ձևակերպելուց։
Վարկի հասանելիությունը երբեմն պատրանք է ստեղծում, որ այն հեշտ էլ կմարվի․ վարկը վերցնում են, «որովհետև արագ է», այլ ոչ թե նրա համար, որ այն իսկապես անհրաժեշտ է։ Որպեսզի խուսափեք նման սխալներից, ինքներդ ձեզ մի քանի հարց ուղղեք՝
- ինչի՞ համար է անհրաժեշտ այդ գումարը,
- արդյոք կա՞ մարումներն իրականացնելու պլան,
- արդյոք վարկը չի՞ ստեղծի լրացուցիչ ծանրաբեռնվածություն։
Ճիշտ մոտեցումն առցանց վարկը դարձնում է հարմար գործիք, այլ ոչ թե ռիսկի աղբյուր։
Առցանց վարկերի վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է առցանց վարկը
Այն վարկ է, որը ձևակերպվում է ամբողջությամբ հեռավար՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Հայտը ներկայացվում է կայքի կամ բջջային հավելվածի միջոցով, իսկ որոշումը կայացվում է ավտոմատ կերպով։
Ո՞վ կարող է ձևակերպել առցանց վարկ
Որպես կանոն, առցանց վարկերը հասանելի են Հայաստանի ռեզիդենտներին, որոնք18-ից 21 տարեկանից բարձր են՝ կախված բանկի պահանջներից։
Ինչի՞ց է կախված հասանելի վարկային սահմանաչափը
Այն հաշվարկվում է համակարգի կողմից անհատապես։ Հաշվի են առնվում վարկային պատմությունը, ընթացիկ պարտավորությունները, ֆինանսական վարքագիծը և վարկային պրոֆիլի այլ չափանիշներՕրինակ՝ 1 Click-ի դեպքում առավելագույն սահմանաչափը հասնում է 15 000 000 ՀՀ դրամի։
Որքա՞ն արագ է փոխանցվում գումարը
Շատ ծառայություններում՝ գրեթե ակնթարթորեն։ Հայտի հաստատումից հետո միջոցները մուտքագրվում են հաշվին մի քանի վայրկյանի կամ րոպեի ընթացքում։
Գործո՞ւմ են արդյոք միջնորդավճարներ առցանց վարկի դեպքում
Դա կախված է բանկից։ Որոշ առցանց վարկեր, ինչպես 1 Click-ը, ձևակերպվում են առանց միջնորդավճարների, մյուսներում կարող է լինել տրամադրման կամ սպասարկման վճար։ Կարևոր է նախապես ստուգել պայմանները։
Կարելի՞ է առցանց վարկը վաղաժամկետ մարել
Որպես կանոն՝ այո։ Բանկերի մեծ մասը թույլ է տալիս առանց տուգանքների վաղաժամկետ մարում, իսկ տոկոսները հաշվեգրվում են միայն օգտագործման փաստացի ժամանակահատվածի համար։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ առցանց վարկ ստանալու համար
Նվազագույն փաթեթ՝ անձնագիր կամ ID քարտ և սոցիալական քարտ։ Եկամուտը հաստատող փաստաթուղթ սովորաբար չի պահանջվում, հատկապես ավտոմատացված ձևակերպման դեպքում։
Եզրակացություն
Ընդհանուր առմամբ, առցանց վարկերը Հայաստանում լայն տարածում են գտել՝ հասանելիության և ճկուն ձևաչափի շնորհիվ։ Սակայն, ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, դրանք ևս պահանջում են ուշադրություն և գիտակցված մոտեցում։
1 Click-ը վարկ ստանալու հարմար և պարզ միջոց է, երբ ժամանակը կամ հանգամանքները թույլ չեն տալիս ձևակերպումն իրականացնել բանկի մասնաճյուղում։ Առցանց գործընթացը, միջնորդավճարների բացակայությունը և միջոցների ակնթարթային մուտքագրումն այս վարկատեսակը դարձնում են հարմար լուծում նրանց համար, ովքեր գնահատում են արագությունն ու թափանցիկությունը։
Ահա առցանց վարկերի հիմնական առավելությունները, որոնց համապատասխանում է նաև Inecobank-ի 1 Click-ը՝
- 24/7 ձևակերպում՝ ծառայությունն աշխատում է առանց հանգստյան օրերի և ընդմիջումների,
- արագ աշխատանք՝ գումարը մուտքագրվում է հաստատումից անմիջապես հետո,
- առանց գրավի, երաշխավորի և տեղեկանքների՝ հարմար է նրանց, ովքեր չունեն հաստատված եկամուտ կամ ժամանակ՝ թղթաբանությունն իրականացնելու համար,
- առանց միջնորդավճարների՝ բացակայում են ինչպես միանվագ, այնպես էլ ամսական վճարումները,
- մինչև 15 մլն ՀՀ դրամ առավելագույն սահմանաչափ՝ կարելի է մարել ինչպես փոքր ծախսերը, այնպես էլ խոշոր գործարքներ իրականացնել,
- լիովին առցանց գործընթաց՝ ներառյալ անձի նույնականացումը սելֆիի միջոցով։