5 ամենաեկամտաբեր ավանդները ոչ ռեզիդենտների համար

Հրապարակման ամսաթիվ: 16.05.2025 00:00
8k
5 ամենաեկամտաբեր ավանդները ոչ ռեզիդենտների համար

Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում ավանդ բացելու համար, եթե դուք քաղաքացի չեք։ Մենք ուսումնասիրել ենք և ընտրել 5 ամենաեկամտաբեր տարբերակները։


Պատկերացնենք՝ ունեք 2 մլն դրամ, որը ցանկանում եք ներդնել բանկում 1 տարով։ Դա հնարավոր է կատարել Հայաստանի 17 բանկերից ցանկացած մեկում։ Բայց արդյո՞ք բոլորն են առաջարկում շահավետ և ճկուն պայմաններ։


AFM-ը հարթակ է, որը մշտապես հետևում է Հայաստանի ֆինանսական շուկային և ներկայացնում բանկային ապրանքների արդի ու մանրամասն տեղեկատվություն։

Օգտվեք AFM-ի ավանդների ընտրության գործիքից․ այստեղ կարող եք ֆիլտրերի միջոցով գտնել ձեզ համապատասխան ամենաշահավետ տարբերակը։


Ահա թե որ բանկերն են առաջարկում ոչ քաղաքացիների համար ամենաեկամտաբեր պայմանները։


AMIO Bank «Եկամտաբեր» ավանդ AMIO Mobile հավելվածի միջոցով


  1. Տոկոսադրույքը տարեկան 10․25%
  2. Կապիտալացում չի կատարվում
  3. Համալրում, մասնակի և ժամանակից շուտ գումար հանել՝ հնարավոր չի
  4. Միջնորդավճարներ՝ 15 000 ՀՀ դրամ տարեկան հաշվի սպասարկման համար
  5. Փաստաթղթեր՝ անձնագիր, հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք, եկամուտների աղբյուրի վերաբերյալ տեղեկանք
  6. Առավելություններ․ ամենաբարձր տոկոսադրույքն այս պահին, անվճար Visa կամ Mastercard քարտ
  7. Թերություններ․ ավանդը բացվում է միայն բանկի բջջային հավելվածի միջոցով՝ հասանելի է միայն գործող հաճախորդներին


Ձեր եկամուտը մեկ տարվա ընթացքում.

2 000 000 * 10․25% = 205 000

Հարկ՝ 10% = 20 500

Միջնորդավճար՝ 15 000

Ընդհանուր եկամուտ՝ 169 500 ՀՀ դրամ


AMIO Bank «Եկամտաբեր» ավանդ (առանց հավելվածի)


  1. Տոկոսադրույք՝ 10% տարեկան
  2. Կապիտալացում չի կատարվում
  3. Համալրում, մասնակի և ժամանակից շուտ գումար հանել՝ հնարավոր չի
  4. Միջնորդավճարներ՝ 15 000 ՀՀ դրամ տարեկան հաշվի սպասարկման համար
  5. Փաստաթղթեր՝ անձնագիր, հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանք, եկամուտների աղբյուրի վերաբերյալ տեղեկանք
  6. Առավելություններ․ հասանելի է նոր հաճախորդների համար
  7. Թերություններ․ վաղաժամկետ փակման դեպքում տոկոսները չեն պահպանվում


Ձեր եկամուտը մեկ տարվա ընթացքում.

2 000 000 * 10% = 200 000

Հարկ՝ 10% = 20 000

Միջնորդավճար՝ 15 000

Ընդհանուր եկամուտ՝ 165 000 ՀՀ դրամ


Artsakhbank «Ժամկետային ավանդ»


  1. Տոկոսադրույք՝ 10% տարեկան
  2. Կապիտալացում չկա
  3. Համալրում հնարավոր չէ
  4. Մասնակի հանել գումարը հնարավոր է մինչև 20%
  5. Ժամանակից շուտ լուծարում՝ հնարավոր է, սակայն վճարվում է միայն 1% տարեկան եկամուտ
  6. Միջնորդավճարներ․ հաշվի բացում՝ 10 000 ՀՀ դրամ + սպասարկում՝ յուրաքանչյուր 3 ամսվա համար 300 ՀՀ դրամ
  7. Փաստաթղթեր՝ անձնագիր, սոցիալական քարտ
  8. Առավելություններ․ բարձր տոկոսադրույք, հնարավոր է մասնակի հանում
  9. Թերություններ․ համալրում և տոկոսների կապիտալացում՝ հասանելի չէ


Ձեր եկամուտը մեկ տարվա ընթացքում.

2 000 000 * 10% = 200 000

Հարկ՝ 10% = 20 000

Միջնորդավճար՝ 10 000 + 1 200 = 11 200

Ընդհանուր եկամուտ՝ 168 800 ՀՀ դրամ


Evocabank «Symphonic» ավանդ


  1. Տոկոսադրույք՝ 9․75%
  2. Կապիտալացում չկա
  3. Համալրում հնարավոր է
  4. Գումարը մասնակի հանել հնարավոր չէ
  5. Ժամանակից շուտ լուծարում հնարավոր է՝ մասնակի տոկոսների պահպանմամբ
  6. Միջնորդավճարներ՝ 10 000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման համար, ինչպես նաև՝ պարտադիր նվիրատվություն՝ 0․25% ավանդի եկամտից՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հաշվին
  7. Փաստաթղթեր՝ անձնագիր, հաշվառման վերաբերյալ տեղեկանք, եկամուտների աղբյուրի վերաբերյալ տեղեկանք
  8. Առավելություններ․ հնարավոր է համալրել ավանդը
  9. Թերություններ․ եկամուտի մի մասը պարտադիր գնում է բարեգործության


Ձեր եկամուտը մեկ տարվա ընթացքում.

2 000 000 * 9․75% = 195 000

Նահարկ՝ 10% = 19 500

Միջնորդավճար՝ 10 000

Պարտադիր փոխանցում՝ 0․25% = 488

Ընդհանուր եկամուտ՝ 165 012 ՀՀ դրամ


Byblos Bank Armenia «Ժամկետային ավանդ»


  1. Տոկոսադրույք՝ 9․75%
  2. Կապիտալացում՝ չկա
  3. Համալրում, մասնակի և ժամանակից շուտ գումար հանել հնարավոր չի
  4. Միջնորդավճարներ՝ 5 000 դրամ՝ հաշվի բացման համար և 200 դրամ՝ ամսական սպասարկման համար
  5. Փաստաթղթեր՝ անձնագիր, սոցիալական քարտ
  6. Առավելություններ՝ պարզ և հստակ պայմաններ
  7. Թերություններ՝ նվազագույն ավանդը՝ 30 000 դոլար կամ համարժեք այլ արժույթով


Ձեր եկամուտը մեկ տարվա ընթացքում.

2 000 000 * 9․75% = 195 000

Հարկ՝ 10% = 19 500

Միջնորդավճար՝ 5 000 + 2 400 = 7 400

Ընդհանուր եկամուտ՝ 168 100 ՀՀ դրամ


Ավանդներն ըստ եկամտաբերության (1 տարի ժամկետով)


ԲանկՏոկոսադրույքՄաքուր եկամուտ (ՀՀ դրամ)Հատկություններ
AMIO Bank (հավելվածով)10․25%169 500Ամենաբարձր տոկոսադրույքը
Artsakhbank10%168 800Մասնակի հանումի հնարավորություն
Byblos Bank Armenia9․75%168 100Ֆիքսված պայմաններ
Evocabank9․75%165 012Նվիրատվություն նվագախմբին
AMIO Bank10%165 000Պարզ և հասկանալի պայմաններ


Այժմ դուք տեղյակ եք՝ որոնք են Հայաստանում ոչ ռեզիդենտների համար 1 տարով տրամադրվող 5 լավագույն ավանդները։


Օգտվեք AFM հարթակից, որպեսզի ձեր ֆինանսական որոշումները միշտ լինեն շահավետ։

Ավանդների տոկոսադրույքները Հայաստանի բանկերում ըստ 2026թ. փետրվարի թարմ տվյալների
13.02.2026
1.2k

Ավանդների տոկոսադրույքները Հայաստանի բանկերում ըստ 2026թ. փետրվարի թարմ տվյալների

Ամենաշահավետ ավանդները դրամով, դոլարով և եվրոյով՝ 2026-ի հունվարի դրությամբ
10.01.2026
3k

Ամենաշահավետ ավանդները դրամով, դոլարով և եվրոյով՝ 2026-ի հունվարի դրությամբ

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
14.10.2025
4.2k

Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
14.10.2025
5.4k

Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը

Հայաստանի բանկերում դոլարային ավանդները դառնում են ավելի պահանջված՝ հատկապես Հայկական դրամի ամրապնդման և գնաճի չափավոր աճի ֆոնին: Հայաստանի բանկերն առաջարկում են մինչև տարեկան 6% եկամտաբերություն դոլարային ավանդների դեպքում, ինչը զգալիորեն...
Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
14.10.2025
7.1k

Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը

Դրամային ավանդները շարունակում են մնալ խնայողության ամենահուսալի և տարածված միջոցը հայաստանցիների և Հայաստանի բնակիչների շրջանում։ 2025 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ՝ Հայաստանում ավանդների ծավալը կազմել է 6.71 տրիլիոն ՀՀ դրամ։ Այս...
Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի դեկտեմբերին
13.10.2025
5.3k

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի դեկտեմբերին

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի բանկերը մի քանի շահավետ առաջարկներ ներկայացրին իրենց նոր և գործող հաճախորդների համար։ Դրանք են՝ շահավետ քարտեր՝ առանց սպասարկման վճարի, քեշբեքեր ճամփորդությունների և առօրյա ծախսերի համար, բոնուսներ...