AFM՝ հայկական ֆինանսական մարքեթփլեյս, որտեղ ամեն ինչ պարզ է

Հրապարակման ամսաթիվ: 04.06.2025 12:25
26.1k
AFM՝ հայկական ֆինանսական մարքեթփլեյս, որտեղ ամեն ինչ պարզ է

Բարի գալուստ Հայաստանում առաջին հարթակ, որը ստեղծվել է մեկ նպատակով՝ ամեն օր ձեզ օգնել գումար խնայել։ Լավ է հնչում, չէ՞։ Իսկ ինչպե՞ս է դա հաջողվում։


Հարթակը գործարկվել է 2025 թ․ մարտին։ Այժմ ուզում ենք մի փոքր պատմել մեր մասին։ AFM-ի օգնությամբ կարող եք 2 քլիքով գտնել ամենաշահավետ տոկոսադրույքով ավանդը, ամենացածր տոկոսով վարկը, լավագույն տարբերակը՝ հիփոթեքը վերաֆինանսավորելու համար և շատ ավելին:


Մեր վերլուծաբանների աշխատանքի և արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ մենք ամեն օր համեմատում և ցույց ենք տալիս Հայաստանում լավագույն՝


  1. Ավանդները
  2. Հիփոթեքային վարկերը
  3. Սպառողական վարկերը
  4. Դեբետային քարտերը
  5. Կրեդիտային քարտերը
  6. Ոսկու գրավով վարկերը
  7. Ուսանողական վարկերը


Պարզապես մուտք գործեք ձեզ անհրաժեշտ բաժին, նշեք կարևոր պարամետրերը և ստացեք ամենաշահավետ առաջարկները։ Հիշեք՝ երբ էիք վերջին անգամ քարտ ընտրում կամ փորձում վարկ ձևակերպել։ Արդյո՞ք լավագույն տարբերակն եք ընտրել։

AFM-ից օգտվելու դեպքում՝ նախքան որևէ բանկային պրոդուկտ ձևակերպելը, դուք վստահ կլինեք, որ ընտրել եք ամենամրցունակ պայմանները։ Մենք ամեն բան ներկայացնում ենք անկողմնակալ և անկախ ձևով։


Մեր առաջնային նպատակն է, որ դուք վստահ լինեք ձեր ընտրության մեջ և գումար խնայեք։

Պահպանեք այս էջը էջանիշերի բաժնում, կիսվեք նյութով ընկերների հետ։ Մենք ձեզ բարգավաճում և ֆինանսական կայունություն ենք ցանկանում։


Եվ հաճելի անակնկա՜լ․․․


Հնարավորություն ունեք ստանալու և՛ արժեքավոր տեղեկություններ, և՛ գումար․․․


Ինչպե՞ս


Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին և 2025 թ․ հուլիսի 31-ին կմասնակցեք խաղարկության և պատահական ընտրությամբ միգուցե հենց դուք ստանաք 50 000 դրամ մրցանակը։


Telegram ալիք