Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը

Վերջին նորությունները
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
Skyline-ը՝ Երևանում. ի՞նչ տեսք ունի Հայաստանի առաջին «քաղաքը՝ քաղաքում» նախագիծը
Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
Հեղինակ
Roman Galstyan
Աղբյուր
AFMԹեմա
Դեբետային քարտեր, Ոչ ռեզիդենտներ, Inecobank
Inecobank-ը Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, որը հնարավորություն է տալիս քարտ ձևակերպել անմիջապես հավելվածից ընդամենը մի քանի րոպեում։ Բանկն առաջարկում է ստանդարտից մինչև պրեմիում բոլոր հիմնական դասերի Visa և Mastercard քարտերի լայն տեսականի։ Ինչպես նաև թողարկում է թվային քարտեր, որոնք հասանելի են տարբեր արտարժույթներով և հարմար են ամենօրյա վճարումների, առցանց գնումների և արտասահմանում օգտվելու համար։
Այս հոդվածում կքննարկենք, թե ինչ քարտեր կարելի է բացել Inecobank-ում, ինչ առավելություններ ունեն այդ քարտերը և ինչպես անցնել ձևակերպման գործընթացը քայլ առ քայլ։
Մեր «Դեբետային քարտեր Հայաստանում» բաժնում կարող եք համեմատել Inecobank-ի բոլոր քարտերը և ընտրել հենց այն մեկը, որը համապատասխանում է ձեր պահանջներին՝ լինի դա նվազագույն միջնորդավճարներով քարտ, կոնկրետ արտարժույթով քարտ, քեշբեք, պրեմիում արտոնություններ, թե անվճար սպասարկում։
Նման ընտրությունը թույլ է տալիս անմիջապես տեսնել յուրաքանչյուր քարտի ուժեղ կողմերը և խուսափել ավելորդ ծախսերից։
Ինչո՞ւ արժե բացել քարտ հենց Inecobank-ում
Inecobank-ը Հայաստանի առաջին բանկերից է, որը հաճախորդներին տրամադրել է քարտերն առցանց սպասարկելու լիարժեք հնարավորություն՝ առանց բանկի մասնաճյուղ այցելության։
Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է.
- ձևակերպել Visa կամ Mastercard քարտ՝ առանց մասնաճյուղ այցելելու,
- ակնթարթորեն թողարկել թվային քարտ,
- կառավարել սահմանաչափերն ու արտարժույթների փոխանականում կատարել իրական ժամանակում,
- վճարել գնումների համար Apple Pay-ի, Google Pay-ի և InecoPay-ի միջոցով,
- արգելափակել կամ վերաթողարկել քարտը մի քանի րոպեում։
Inecobank-ի պայմաններն ու սակագները
| Պարամետր | Դեբետային քարտեր | Թվային քարտեր |
| Հաշվի արտարժույթ | AMD, USD, EUR | AMD |
| Տարեկան սպասարկում | 0-ից մինչև 70 000 ՀՀ դրամ | անվճար |
| Վերաթողարկում ժամկետի ավարտից հետո | անվճար | ավտոմատ |
| Կանխիկացում Inecobank-ի բանկոմատներից | անվճար | անվճար |
| Կանխիկացում այլ բանկերում | 1%-ից 1.5% | 1%-ից 2% |
| Գնումներ՝ առցանց և խանութներում | առանց միջնորդավճարի | առանց միջնորդավճարի |
| Cashback և բոնուսներ | այո, Visa-ի և Mastercard-ի ակցիաներով | ոչ |
Տվյալներն արդիական են 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ համաձայն Inecobank-ի սակագների։
Inecobank-ի հասանելի քարտերի ամբողջական ցանկը
| Քարտի դասը | Քարտի անվանումը | Վճարային համակարգ | Արտարժույթներ | Սպասարկում | Առանձնահատկություններ և բոնուսներ |
| Պրեմիում քարտեր | |||||
| World MasterCard Black Edition | Mastercard | ֏, €, ₽, $ | 70 000 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում, վարկային գիծ, տարեկան 10 մուտք բիզնես-դահլիճներ | |
| Visa Signature | Visa | ֏, €, ₽, $ | 70 000 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում, վարկային գիծ, տարեկան 4 մուտք բիզնես-դահլիճներ | |
| Visa Platinum | Visa | ֏, €, ₽, $ | 35 000 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում, վարկային գիծ, տարեկան 1 մուտք բիզնես-դահլիճ | |
| Ոսկե քարտեր | |||||
| Visa Gold | Visa | ֏, €, ₽, $ | 12 000 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում, Fast Track ծառայություն | |
| Mastercard Gold | Mastercard | ֏, €, ₽, $ | 12 000 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում, վարկային գծի հնարավորություն, զեղչ RoadTravel աբոնեմենտի համար | |
| Ստանդարտ քարտեր | |||||
| Visa Classic | Visa | ֏, €, ₽, $ | 4 000 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում | |
| Mastercard Standard | Mastercard | ֏, €, ₽, $ | 4 000 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում, զեղչ RoadTravel աբոնեմենտի համար | |
| ArCa Classic | ArCa | ֏ | 2 500 ՀՀ դրամ / տարի | Անվճար կանխիկացում | |
| Թվային քարտեր | |||||
| Visa Digital | Visa | ֏, €, ₽, $ | Անվճար | Լիովին անվճար քարտ, առանց բոնուսների |
Աղյուսակը համապատասխանում է 2025 թվականի հոկտեմբերի տվյալներին։
InecoPay՝ ստացեք ձեր թվային քարտն ակնթարթորեն և առանց բանկ այցելելու
Եթե անհրաժեշտ է քարտ միայն առցանց վճարումների կամ արտասահմանյան բաժանորդագրությունների համար, ձեզ հարմար կլինի InecoPay-ի թվային քարտը։ Այն տրամադրվում է հենց հավելվածում, հասանելի է ՀՀ դրամով, ակնթարթորեն ակտիվանում է և գործում բոլոր առցանց ծառայությունների համար, ներառյալ Spotify-ը, Netflix-ը, App Store-ը։
Սակայն, եթե հաճախ եք գնումներ կատարում արտասահմանյան մարքեթփլեյսներում կամ վճարում եք բաժանորդագրությունների դիմաց, կարևոր է հաշվի առնել՝ դրամային քարտով վճարելիս կարող է տեղի ունենալ արտարժույթի կրկնակի փոխարկում՝ նախ դրամից դեպի հիմնական արտարժույթ, իսկ հետո դեպի վաճառողի արտարժույթ։
Օրինակ, եթե դուք Duty free-ում օծանելիք եք գնում, վճարումը կատարվում է եվրոյով։ Եթե ձեր քարտը դրամային է, ապա գործարքը կատարվում է փոխարկման միջոցով՝ AMD-ից USD (որպես հիմնական արժույթ) և USD-ից EUR։ Այս պատճառով վերջնական արժեքը կարող է ստացվել ավելի բարձր, քան սպասում էիք։
Ի՞նչ պայմաններ է առաջարկում Inecobank-ը ոչ ռեզիդենտների համար
Բանկն ակտիվորեն աշխատում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ ռուսաստանցիների, բելառուսների, ԵՄ և ԱՊՀ երկրների քաղաքացիների հետ։
Կարևոր է իմանալ, որ․
- առաջին անգամ հաշիվ կարելի է բացել միայն Հայաստան՝ բանկի մասնաճյուղ անձամբ այցելելու դեպքում, եթե չունեք սոցքարտ,
- նույնականացման համար անհրաժեշտ է անձնագիր,
- քարտը կարող է թողարկվել ՀՀ դրամով, դոլարով, ռուբլիով կամ եվրոյով,
- փոխանցումները երկրների միջև հասանելի են SWIFT-ի և InecoOnline համակարգի միջոցով,
- բջջային հավելվածը հասանելի է նաև անգլերենով։
Ինչպե՞ս բացել Inecobank-ի քարտ
Տարբերակ 1. բջջային հավելվածի միջոցով
Այս մեթոդն արդիական է, եթե նախկինում հարաբերվել եք բանկի հետ։
- Ներբեռնեք InecoMobile հավելվածը, եթե դեռ չունեք այն հեռախոսում (հասանելի է App Store-ում և Google Play-ում)։
- Մուտք գործեք կամ գրանցվեք՝ օգտագործելով սոց․ քարտը և հեռախոսահամարը։
- Մենյուից ընտրեք «Բացել քարտ», «Visa» կամ «Mastercard»։
- Ընտրեք արտարժույթը։
- Նշեք առաքման հասցեն կամ բանկի մասնաճյուղը, եթե ֆիզիկական քարտ է անհրաժեշտ։
- Հաստատեք թողարկումը. քարտն ակտիվանում է ակնթարթորեն։
- Կցեք այն Apple Pay-ին, Google Pay-ին կամ InecoPay-ին և սկսեք օգտագործել։
Տարբերակ 2. բանկի մասնաճյուղում
- Վերցրեք անձնագիրը կամ վիզան՝ գրանցումով, եթե ռեզիդենտ չեք։
- Դիմեք Inecobank-ի մոտակա մասնաճյուղ։
- Ստորագրեք հաշիվ բացելու և քարտ թողարկելու դիմումը։
- Ստացեք քարտն անմիջապես կամ 7 աշխատանքային օրվա ընթացքում։
- Ակտիվացրեք այն տերմինալի կամ հավելվածի միջոցով։
Հաճախ տրվող հարցեր Inecobank-ի մասին
Կարելի՞ է բացել քարտ՝ առանց Հայաստան այցելելու։
Այո, եթե դուք բանկի հաճախորդ եք և անձամբ եք անցել նույնականացում բանկի մասնաճյուղում։
Եթե դուք Հայաստանի քաղաքացի եք, կարող եք քարտ բացել առանց բանկ այցելելու, եթե ունեք հայկական համար, սոցիալական ապահովագրության քարտ և անձնագիր։
Կարելի՞ է քարտ ունենալ միանգամից մի քանի արտարժույթներով։
Ոչ, բայց կարելի է բացել մի քանի առանձին հաշիվներ՝ դրամով, դոլարով և եվրոյով։ Յուրաքանչյուր հաշիվ կապված է իր քարտին կամ կարող է լինել առանց քարտի։
Կա՞ արդյոք փոխանցումների սահմանաչափ։
Այո, կախված է քարտի տեսակից և նույնականացումն անցնելուց։ Ռեզիդենտների համար՝ օրական մինչև 5 մլն ՀՀ դրամ, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ բանկի հետ համաձայնեցմամբ։
Արդյոք քարտը հարմա՞ր է միջազգային խանութներում գնումներ կատարելու համար։
Այո, Inecobank-ի բոլոր Visa և Mastercard քարտերը գործում են Հայաստանի սահմաններից դուրս, դրանցով կարելի է նաև կատարել առցանց վճարումներ և օգտվել բանկոմատներից։
Ի՞նչ ունենք արդյունքում
Inecobank-ը մշտապես զարգացնում է առցանց ծառայությունները և թույլ է տալիս ձևակերպել քարտեր հեռակա կարգով՝ բջջային հավելվածի միջոցով։
Եթե ձեզ անհրաժեշտ է ստանդարտ դեբետային քարտ ամենօրյա վճարումների համար, ապա հարմար կլինի Visa Classic-ը կամ Mastercard Standard-ը․ դրանք կարելի է բացել հավելվածում մի քանի րոպեում։
Ճանապարհորդությունների և գնումների համար ավելի շահավետ է ընտրել Visa Gold կամ Platinum՝ դրանք տրամադրում են բարձր սահմանաչափեր, ապահովագրություն և մուտք դեպի բիզնես սրահներ։
Իսկ եթե ունեք բաժանորդագրություններ կամ առցանց ծառայություններ, որոնց համար վճարում եք, փորձեք InecoPay-ի թվային քարտը, այն թողարկվում է անվճար և կարելի է անմիջապես օգտագործել։
Որպեսզի ընտրեք ձեզ համար ամենաօպտիմալ տարբերակն ըստ արտարժույթի, դասի և սպասարկման արժեքի, համեմատեք Inecobank-
ի քարտերն AFM-ում։ Հարթակում կարող եք տեսնել բոլոր արդիական պայմանները և ընտրել ձեր նպատակներին համապատասխան քարտ։