Ո՞ր բանկերն են հաշիվ բացում ոչ ռեզիդենտների համար 2026-ին ավելի պարզ պրեցեսով

Հրապարակման ամսաթիվ: 22.01.2026 19:50
4.1k
Ո՞ր բանկերն են հաշիվ բացում ոչ ռեզիդենտների համար 2026-ին ավելի պարզ պրեցեսով

2026 թվականին ոչ ռեզիդենտը կարող է բանկային հաշիվ բացել Հայաստանում առանց կացության թույլտվության․ բանկերը՝ նման որոշում կայացնելիս այլևս միայն երկրում գտնվելու փաստի վրա չեն հիմնվում: Առանցքային գործոն է դարձել Հայաստանի հետ հաստատված տնտեսական կապը: Տարբեր բանկեր կիրառում են համապատասխանության ստուգման տարբեր մոդելներ, ուստի միևնույն ելքային տվյալների դեպքում արդյունքը կարող է տարբեր լինել:


Ի՞նչ կիմանաք հոդվածից


  1. Ոչ ռեզիդենտը 2026 թվականին Հայաստանի ո՞ր բանկերում է ավելի հեշտ կարող հաշիվ բացել,
  2. ինչպիսի՞ պահանջներ են կիրառվում գործնականում,
  3. ո՞ր բանկերն են առաջարկում այլընտրանքային սցենարներ՝ առանց փաստաթղթերի ամբողջական փաթեթն ունենալու,
  4. որո՞նք են բանկերի մերժման հիմնական պատճառները:


Նյութը հիմնված է 2025 թվականի երկրորդ կեսի և 2026 թվականի սկզբի իրական բանկային քեյսերի վրա: Համեմատության հիմքը կոմերցիոն բանկերի կողմից ոչ ռեզիդենտների նկատմամբ ներկայացվող պահանջների վերլուծությունն է՝ իրականացված «գաղտնի գնորդի» մեթոդով 2025թ. դեկտեմբերից մինչև 2026թ. հունվար ամիսը։ Հիմք են հանդիսացել նաև պաշտոնական սակագները, KYC կանոնները և 2025-2026թթ. օտարերկրյա քաղաքացիների համար հաշիվների բացման փորձը:


AFM-ի մեթոդաբանությունը


AFM-ը բանկերը համեմատում է ոչ թե ըստ սակագների և գովազդային ակտիվության, այլ ըստ ոչ ռեզիդենտների համար հաշիվներ բացելու կրկնվող վարքագծի:


Վերլուծության աղբյուրները


  1. Հայաստանի կոմերցիոն բանկերի գործող պահանջները,
  2. KYC/AML արդի ընթացակարգերը,
  3. 2025-2026 թթ․ օտարերկրյա քաղաքացիների կողմից հաշիվների բացման գործնական դեպքերը:


Համեմատության չափանիշները


  1. ստանդարտ փաստաթղթերի փաթեթին ներկայացվող պահանջները,
  2. համապատասխանության ընթացակարգերի ճկունությունը,
  3. այլընտրանքային սցենարների առկայությունը,
  4. հաճախորդների նմանատիպ պրոֆիլների դեպքում որոշումների կանխատեսելիությունը:


Այս մոտեցումը թույլ է տալիս օբյեկտիվորեն համեմատել բոլոր բանկերը:


Ինչպե՞ս են բանկերը սահմանում ոչ ռեզիդենտի կարգավիճակը


Հայաստանում ռեզիդենտության սահմանման միասնական մոտեցում չկա: Գործնականում բանկերը կիրառում են երկու չափանիշ:

Որոշ դեպքերում հաճախորդի կարգավիճակը որոշվում է ըստ հարկային ռեզիդենտության՝ հաշվի առնելով երկրում ավելի քան 183 օր բնակվելու ժամկետը կամ Հայաստանում կենսական շահերի կենտրոնի առկայությունը: Նման մոտեցման դեպքում օտարերկրյա քաղաքացին բանկի կողմից կարող է դիտարկվել որպես ռեզիդենտ:


Այլ դեպքերում կիրառվում է քաղաքացիության վրա հիմնված մոտեցումը, որի դեպքում ռեզիդենտ է ճանաչվում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ օտարերկրյա անձնագիր ունեցող հաճախորդը համարվում է ոչ ռեզիդենտ՝ անկախ բնակության ժամկետից կամ կացության թույլտվության առկայությունից: Հենց այդ պատճառով, միևնույն ելակետային տվյալների պարագայում տարբեր բանկեր կարող են տարբեր կերպ որակել նույն հաճախորդի կարգավիճակը:


Թե կոնկրետ որ մոտեցումն է կիրառվում, կախված է բանկի ներքին քաղաքականությունից և նրա ընթացակարգերից:


Ոչ ռեզիդենտներին 2026 թ․ ներկայացվող պահանջների ստանդարտ փաթեթը


Բանկերի մեծ մասը կիրառում է չափանիշների միասնական բազային հավաքածու: Ոչ ռեզիդենտը պետք է հաստատի հետևյալ կետերից առնվազն մեկը՝


  1. աշխատանքային պայմանագիր հայաստանյան ընկերության հետ,
  2. Հայաստանում բնակության հաստատված հասցե,
  3. բնակարանի վարձակալության պայմանագիր՝ 6 ամսից սկսած ժամկետով,
  4. անշարժ գույքի առկայություն Հայաստանում,
  5. Հայաստանում գրանցված ԱՁ կամ ՍՊԸ:


Կարևոր հստակեցումներ՝ Ռուսաստանի քաղաքացիներից հիմնականում չի պահանջվում անձնագրի նոտարական թարգմանություն: Այլ քաղաքացիությունների դեպքում թարգմանության պահանջը կախված է բանկից: Փաստաթղթերի ամբողջական փաթեթի բացակայությունը միշտ չէ, որ մերժման է հանգեցնում, սակայն կարող է նվազեցնել որոշման կանխատեսելիությունը:


Հայաստանի ո՞ր բանկերում ոչ ռեզիդենտի համար ավելի հեշտ հաշիվ կբացեն


Ստորև ներկայացված են այն բանկերը, որոնք 2026 թվականին ոչ ռեզիդենտների հետ աշխատում են հստակ կանոնակարգով:


Ameriabank


  1. Ինչո՞ւ է ավելի հեշտ՝ ճկուն մոտեցում և դեպքերի անհատական դիտարկում:
  2. Ինչ է պետք հաշվի առնել.
  3. 20,000 դրամ՝ միջնորդավճար հաշվի բացման համար,
  4. գրեթե միշտ հարցվում է միջոցների ծագման աղբյուրը և հաշվի նպատակը:
  5. Ameriabank-ը մնում է ամենաճկուն բանկերից մեկը, որը փոխհատուցվում է հավելյալ միջնորդավճարով:


IDBank


  1. Ինչո՞ւ է ավելի հեշտ՝ թափանցիկ և կրկնվող ընթացակարգ՝ բնակության հասցեի առկայության դեպքում:
  2. Ի՞նչ է պետք հաշվի առնել.
  3. անձնական ներկայությունը պարտադիր է,
  4. թվային ձևաչափը չի նշանակում, որ պետք է ավելի քիչ փաստաթղթերի ներկայացնել:


Inecobank


  1. Ինչո՞ւ է ավելի հեշտ՝ ոչ ռեզիդենտների հետ աշխատանքի մեծ փորձ:
  2. Առանձնահատկությունը՝ ստանդարտ և նախապես հասկանալի պահանջներ՝ առանց այլընտրանքային սցենարների:


Ardshinbank


  1. Ինչո՞ւ է ավելի հեշտ՝ չափանիշների հստակ մոդել: Բավարար է համապատասխանել հետևյալ հինգից մեկին՝ ունենալ աշխատանք Հայաստանում, հաստատված հասցե, վարձակալության պայմանագիր (6 ամսից սկսած), անշարժ գույք կամ ԱՁ/ՍՊԸ:
  2. Ի՞նչ հաշվի առնել՝ ընթացակարգը կարող է ավելի երկար տևել, սակայն որոշման տրամաբանությունը թափանցիկ է:


Evocabank


  1. Ինչո՞ւ է ավելի հեշտ՝ հնարավոր է այլընտրանքային սցենար՝ առանց փաստաթղթերի ստանդարտ փաթեթի:
  2. Բազային պահանջները՝ վարձակալություն 3 ամսից սկսած, ստանդարտ հաստատումներ, անձնագրի պարտադիր նոտարական թարգմանություն:
  3. Այլընտրանք՝ հաշվի բացում ավանդի ներդրման դեպքում (20,000 USD, 20,000 EUR, 1.5 մլն RUB կամ 10 մլն AMD): Որոշումը կայացվում է անհատապես:


Fast Bank


  1. Ինչո՞ւ է ավելի հեշտ՝ ոչ ստանդարտ դեպքերում հնարավոր է հավելյալ դիտարկում:
  2. Ի՞նչ հաշվի առնել՝ հաշիվ բացելը երաշխավորված չէ և կախված է գործարքների տեսակից:


Համեմատական աղյուսակ


ԲանկԻ՞նչն է բավարար հաստատելԻ՞նչ է կարևոր հաշվի առնել
AmeriabankՓաստաթղթերի ստանդարտ փաթեթի ցանկացած տարր20,000 դրամ միջնորդավճար, միջոցների ծագման ստուգում
IDBankԲնակության հասցե ՀայաստանումՊարտադիր անձնական ներկայություն
InecobankՍտանդարտ փաթեթի 1 և ավելի չափանիշՀստակ պահանջներ
Ardshinbank5 չափանիշներից որևէ 1-ըԹափանցիկ ընթացակարգ
EvocabankՎարձակալություն 3 ամսից սկսածՊարտադիր է անձնագրի նոտարական թարգմանությունը
Fast BankՓաստաթղթերի փաթեթի մասնակի համապատասխանությունՀնարավոր է հավելյալ ստուգում


Պարզաբանում՝ համապատասխանության ճկունությունը՝ ձեր դիմումն անհատապես դիտարկելու բարձր հավանականությունն է, այլ ոչ թե «թեթևամիտ» վերաբերմունքը:


Մերժման հաճախակի պատճառները՝ նույնիսկ չափանիշներին համապատասխանելու դեպքում բանկը կարող է մերժել, եթե․


  1. միջոցների ծագման աղբյուրը հաստատված չէ,
  2. հաշվի բացման նպատակը պարզ չէ,
  3. նախատեսվում են տրանզիտային կամ բարձր ռիսկային գործարքներ,
  4. փաստաթղթերը հակասում են միմյանց:


Ինչպե՞ս կարող է ոչ ռեզիդենտը հաշիվ բացել Հայաստանում. քայլ առ քայլ ուղեցույց


  1. Սահմանեք հաշվի բացման նպատակը:
  2. Ընտրեք 1-2 բանկ, որոնք համապատասխանում են ձեր պրոֆիլին:
  3. Պատրաստեք ստանդարտ փաթեթի հաստատումները:
  4. Անցեք նույնականացում և համապատասխանության ստուգում:
  5. Ստացեք հաշվեհամարը և, անհրաժեշտության դեպքում՝ դեբետային քարտը:


Տրամադրման միջին ժամկետը՝ 1-ից 5 աշխատանքային օր:


Հաճախ տրվող հարցեր (FAQ)


Հնարավո՞ր է հաշիվ բացել առանց կացության թույլտվության

Այո, Կացության թույլտվությունը պարտադիր պահանջ չէ:


Անհրաժե՞շտ է արդյոք անձնագրի նոտարական թարգմանություն

Ռուսաստանի քաղաքացիների համար՝ հիմնականում ոչ: Այլ քաղաքացիությունների դեպքում՝ կախված է բանկից:


Կարելի՞ է հաշիվ բացել առանց վարձակալության պայմանագրի և աշխատանքի

Այո, որոշ բանկերում այլընտրանքային սցենարների միջոցով (օրինակ՝ ավանդ Evocabank-ում):


Եզրակացություն


2026 թվականին ոչ ռեզիդենտը կարող է Հայաստանում բանկային հաշիվ բացել, սակայն բանկերը գնահատում են հաճախորդներին երկրի հետ տնտեսական կապի պրիզմայով, այլ ոչ թե միայն երկիր մուտք գուրծելու փաստով:


  1. Ameriabank՝ ամենաճկուն տարբերակը, բայց միջնորդավճարով:
  2. Ardshinbank՝ հստակ և կանխատեսելի մոդել:
  3. Evocabank՝ այլընտրանք ավանդի միջոցով:
  4. Fast Bank՝ անհատական դեպքերի դիտարկում:


Ամենահեշտը հաշիվ են բացում այն ոչ ռեզիդենտներն, ովքեր նախապես հասկանում են բանկերի պահանջները, կարող են հաստատել առնվազն մեկ առանցքային չափանիշ և ընտրում են բանկն ըստ իրենց գործարքների պրոֆիլի:

Ի՞նչ պայմաններով են գործում ոսկու գրավով վարկերը Հայաստանում 2026 թ․
28.02.2026
1.4k

Ի՞նչ պայմաններով են գործում ոսկու գրավով վարկերը Հայաստանում 2026 թ․

Ո՞ր բանկերն ինչ պայմաններով են քարտեր տրամադրում ռուսաստանցիներին 2026 թ․
24.02.2026
2.2k

Ո՞ր բանկերն ինչ պայմաններով են քարտեր տրամադրում ռուսաստանցիներին 2026 թ․

Արագ առցանց վարկեր․ ո՞ր բանկերն ինչ պայմաններով և գործընթացով են դրանք տրամադրում
19.02.2026
1.3k

Արագ առցանց վարկեր․ ո՞ր բանկերն ինչ պայմաններով և գործընթացով են դրանք տրամադրում

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը Հայաստանում. գործընթացի առանձնահատկությունները և օտարերկրացիների առջև ծառացած խնդիրները
11.02.2026
1.3k

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը Հայաստանում. գործընթացի առանձնահատկությունները և օտարերկրացիների առջև ծառացած խնդիրները

2025 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում մեկնարկեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարթակի միջոցով իրականացվող էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգը: Ի սկզբանե նախատեսվում էր, որ թվային ձևաչափը կդառնա պարտադիր բոլորի համար:Սակայն, աշխատանքային պայմանագրերի...
Ո՞ր բանկերն են հաշիվ բացում ոչ ռեզիդենտների համար 2026-ին ավելի պարզ պրեցեսով
22.01.2026
4.1k

Ո՞ր բանկերն են հաշիվ բացում ոչ ռեզիդենտների համար 2026-ին ավելի պարզ պրեցեսով

2026 թվականին ոչ ռեզիդենտը կարող է բանկային հաշիվ բացել Հայաստանում առանց կացության թույլտվության․ բանկերը՝ նման որոշում կայացնելիս այլևս միայն երկրում գտնվելու փաստի վրա չեն հիմնվում: Առանցքային գործոն է դարձել Հայաստանի...
Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
19.12.2025
3.5k

Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս

Եթե մեկնում եք Հայաստան, դրամի փոխանակման հարցը կարող է առաջանալ ժամանելուց հետո հենց առաջին իսկ ժամերի ընթացքում: Նույնիսկ եթե ձեզ մոտ ունեք քարտ, կանխիկ գումարը միևնույն է կարող է անհրաժեշտ...