Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս

Հրապարակման ամսաթիվ: 19.12.2025 21:21
1.5k
Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
19.12.2025
1.5k
Sunday Towers. ի՞նչ է կարևոր իմանալ բնակելի համալիրի մասին՝ նախքան այնտեղ բնակարան գնելը
19.12.2025
1.4k
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
26.11.2025
2.1k
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
26.11.2025
1.8k
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
25.11.2025
4.5k
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
19.11.2025
2.5k
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
23.10.2025
3.1k
Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
23.10.2025
2.3k
Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
23.10.2025
5.1k
Skyline-ը՝ Երևանում. ի՞նչ տեսք ունի Հայաստանի առաջին «քաղաքը՝ քաղաքում» նախագիծը
22.10.2025
5.1k
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Ոչ ռեզիդենտներ, Ardshinbank, Unibank, Fast Bank, Ֆինանսների մասին՝ պարզ լեզվով

Եթե մեկնում եք Հայաստան, դրամի փոխանակման հարցը կարող է առաջանալ ժամանելուց հետո հենց առաջին իսկ ժամերի ընթացքում: Նույնիսկ եթե ձեզ մոտ ունեք քարտ, կանխիկ գումարը միևնույն է կարող է անհրաժեշտ լինել, թեկուզ փոքր քանակությամբ:


Այս նյութում կպարզենք`


  1. «Զվարթնոց» օդանավակայանի որ հատվածում է կարելի փոխանակել գումարն ամենաշահավետ տարբերակով,
  2. ինչու չարժե փոխանակել արտարժույթն առաջին իսկ պատահած փոխանակման կետերում,
  3. որքա՞ն գումար է խելամիտ փոխանակել հենց Հայաստան հասնելուն պես,
  4. ե՞րբ է ճիշտ հետաձգել փոխանակումը և անել դա քաղաք հասնելիս, որպեսզի ավել չվճարեք:


Ո՞ր արտարժույթով է կարելի մեկնել Հայաստան


Հայաստանում արտարժույթի փոխանակման շուկան զարգացած է, ուստի փոխանակման կետերն առանց խնդրի ընդունում և փոխանակում են ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի, վրացական լարի և շատ այլ արտարժույթներ:


Այս բոլոր արտարժույթներն ազատորեն փոխանակվում են ինչպես օդանավակայանում, այնպես էլ քաղաքում: Սահմանափակումներ չկան. հարցը միայն փոխարժեքի և սփրեդի՝ արտարժույթի առքի և վաճառքի փոխարժեքների տարբերության մեջ է:


Փոխարժեքի օրինակ՝ հեշտ կողմնորոշվելու համար


Օդանավակայանում ավելի հեշտ կողմնորոշվելու համար օգտակար է հասկանալ փոխարժեքի մոտավոր կարգը:

Սովորական իրավիճակում 1 ԱՄՆ դոլարը փոխանակվում է մոտավորապես 390-ից 405 դրամով, եվրոն՝ 420-ից 440 դրամի շրջանակներում, իսկ ռուբլին՝ մոտ 4-ից 4,5 դրամով:


Հստակ արժեքները կարող են փոխվել օրվա ընթացքում և կախված են նրանից, թե որտեղ եք փոխանակում գումարը՝ օդանավակայանի բանկում, փոխանակման կետում, թե արդեն Երևանում: Սակայն ընդհանուր սկզբունքը մեկն է՝ որքան հարմարավետ է փոխանակման կետի գտնվելու վայրը ձեզ համար հենց այդ պահին, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ փոխարժեքը շահավետ չի լինի: Ուստի ավելի լավ է մի քանի րոպե ծախսել փոխանակման վայրի ընտրության վրա, քան գումար կորցնել՝ շտապողականության պատճառով:


Առաջին բանը, որ կտեսնեք ժամանելուց հետո՝ մաքսատանը կից փոխանակման կետերն են


«Զվարթնոցում» մաքսային միջանցքն անցնելուց հետո դուք անմիջապես կտեսնեք 2 փոխանակման կետ: Դրանք գտնվում են հենց ելքի մոտ՝ առավելագույն հարմարավետ վայրում:


Սակայն այստեղ արտարժույթ փոխանակել չարժե, քանի որ.


  1. փոխարժեքը զգալիորեն ավելի վատն է, քան բանկերում,
  2. սփրեդը շատ մեծ է,
  3. գերավճարը կարող է զգալի լինել նույնիսկ փոքր գումար փոխանակելիս:


Օրինակ՝ դոլարի փոխանակման դեպքում տարբերությունը կարող է կազմել մի քանի դրամ յուրաքանչյուր դոլարի դիմաց, ինչը 300-ից 500 միավորի դեպքում շոշափելի կորուստ է:


Եզրակացություն՝ այս փոխանակման կետերը նախատեսված են նրանց համար, ովքեր շտապում են կամ չեն կողմնորոշվում օդանավակայանում:


Որտե՞ղ է իրականում ավելի շահավետ փոխանակել արտարժույթը «Զվարթնոցում»


Երբ դուրս եք գալիս օդանավակայանի ընդհանուր սրահ, ձեր առջև հայտնվում է ավելի խելամիտ տարբերակ:


«Զվարթնոց» օդանավակայանում գտնվող բանկերը


Տերմինալում գործում են երեք բանկեր, որտեղ փոխարժեքն ավելի մոտ է շուկայականին, սփրեդը զգալիորեն փոքր է, իսկ պայմանները՝ ավելի թափանցիկ, քան մաքսատանը կից փոխանակման կետերում:


Ահա թե ինչպես կարող եք գտնել դրանք՝


Բանկ կամ սերվիսՏեղակայումԿետի տեսակը
ArdshinbankԺամանման սրահ, 1-ին հարկ, 24ժՄասնաճյուղ
Fast BankԺամանման սրահ, 1-ին հարկ, 24ժՄասնաճյուղ
UnibankԺամանման սրահ, 1-ին հարկ, 24ժ, բեռնային տերմինալՄասնաճյուղ


Բանկերի այս մասնաճյուղերում չկա որևէ հավելավճար օդանավակայանում գտնվելու համար. Երևանում ևս այս նույն բանկերում փոխանակումը կկատարեք ճիշտ նույն փոխարժեքով:


Եթե ժամանել եք ցերեկը


Սա ամենահարմար և հանգիստ տարբերակն է: Դուք առանց շտապելու կարող եք փոքր գումար փոխանակել հենց օդանավակայանում՝ բանկերից մեկում, անմիջապես այն փոխարժեքով, որը զգալիորեն ավելի լավն է, քան մաքսային անցակետից հետո առաջին փոխանակման կետերում: Եվ այս ամենն առանց գումարային կորստի և այն զգացողության, որ ձեզ շտապեցրել են որոշում կայացնելիս:


Եթե ժամանել եք գիշերը


Նույնիսկ գիշերը բանկերում փոխանակում կատարելը մնում է ավելի շահավետ տարբերակ, քան ելքի մոտի փոխանակման կետերում: Սակայն մի կարևոր կանոն կա՝ փոխանակեք միայն անհրաժեշտ նվազագույն գումարը, քանի որ գիշերը սփրեդը սովորաբար ավելի մեծ է, իսկ փոխարժեքը՝ ոչ այդքան շահավետ: Ավելի լավ է հիմնական գումարը փոխանակել հաջորդ օրն առավոտյան արդեն քաղաքում:


Որքա՞ն գումար փոխանակել օդանավակայանում


Օպտիմալ ռազմավարությունն է՝ փոխանակել փոքր գումար առաջին օրվա համար, իսկ արտարժույթի հիմնական մասը կարելի է փոխանակել քաղաքում: Բանն այն է, որ Երևանում ընտրությունը շատ ավելի մեծ է. բանկերն ու փոխանակման կետերն ավելի շատ են, դրանք մրցակցում են միմյանց հետ, ուստի փոխարժեքները սովորաբար ավելի արդար են լինում: Կարող եք առանց շտապելու ուսումնասիրել ձեր կացարանի մոտ գտնվող տարբերակները և ընտրել այն մեկը, որտեղ պայմաններն իսկապես շահավետ են, այլ ոչ թե փոխանակել գումարն առաջին պատահած կետում:


Մեր AFM հարթակի միջոցով հեշտ է համեմատել արդիական փոխարժեքները և հասկանալ, թե կոնկրետ որտեղ է այսօր ավելի շահավետ գումար փոխանակել:


Իսկ եթե գումարը քարտի՞ վրա է, այլ ոչ թե կանխիկ


Այս սցենարն ավելի լավ է չդիտարկել որպես հիմնական: Կարևոր է իմանալ, որ միջազգային Visa և Mastercard քարտերից Հայաստանում կարելի է կանխիկացում կատարել միայն դրամով, իսկ նման դեպքերում միջնորդավճարը և վերջնական փոխարժեքն անկանխատեսելի են։ Հետևաբար, վերջնական գումարը հաճախ այդքան էլ շահավետ չի լինում, քան կանխիկի փոխանակման դեպքում: Վերջնական գումարի վրա ազդում են ձեր քարտը թողարկած բանկի միջնորդավճարները, այն բանկի միջնորդավճարը, որի բանկոմատից օգտվում եք և փոխարկման փոխարժեքը: Այստեղ անկանխատեսելի փոփոխականները չափազանց շատ են:


ՄԻՐ (МИР) վճարային համակարգի քարտերը Հայաստանում չեն աշխատում, դրանցով հնարավոր չէ ո՛չ վճարում կատարել, ո՛չ գումար կանխիկացնել: Եթե դուք ունեք միայն ՄԻՐ քարտ՝ կանխիկ ունենալը պարտադիր է:


Արդյո՞ք անհրաժեշտ է կանխիկ գումար ժամանելու առաջին օրը


Դիտարկենք մի քանի հաճախ հանդիպող իրավիճակ:


Տաքսի


Կանխիկ անհրաժեշտ չէ: Հայաստանում աշատում է Yandex Go-ն և եթե ունեք կցված քարտ, վճարումն անցնում է առանց խնդիրների, նույնիսկ եթե դա ՄԻՐ քարտ է:


Հյուրանոցներ, ռեստորաններ և խանութներ

  1. ընդունում են միջազգային Visa և Mastercard,
  2. կանխիկ հիմնականում չի պահանջվում,
  3. ՄԻՐ քարտեր չեն ընդունվում:


Արդյունքում, առաջին օրը կանխիկ գումար կարող է նվազագույն քանակությամբ անհրաժեշտ լինել:


Հակիրճ եզրակացություն


Եթե դուք Հայաստան եք ժամանում «Զվարթնոցի» միջոցով՝


  1. մի՛ փոխանակեք արտարժույթն անմիջապես մաքսատնից հետո,
  2. անցեք ընդհանուր սրահ և ընտրեք օդանավակայանում գտնվող բանկերից մեկը,
  3. փոխանակեք փոքր գումար, հատկապես եթե ժամանումը գիշերային է,
  4. հիմնական փոխանակումն իրականացրեք քաղաքում՝ այնտեղ փոխարժեքն ավելի շահավետ է,
  5. քարտից գումար կանխիկացնելը մի՛ պահեք որպես գումարի հիմնական աղբյուր,
  6. ՄԻՐ քարտը և ռուսական Mastercard ու Visa քարտերը նախապես հանեք ձեր պլաններից:


Նախապես ընտրեք ամենաշահավետ փոխարժեքը


Համեմատեք Հայաստանի բանկերի և փոխանակման կետերի փոխարժեքներն AFM-ի միջոցով, որպեսզի հենց ուղևորության առաջին օրը գերածախս չունենաք և խուսափեքլ օդանավակայանում իմպուլսիվ կայացրած որոշումներից:

Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
19.12.2025
1.5k

Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս

Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
26.11.2025
2.1k

Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
25.11.2025
4.5k

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
23.10.2025
2.3k

Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա

Երբ վարկի՝ հիփոթեքի, սպառողական վարկի կամ կրեդիտային քարտի համար հայտ եք ներկայացնում, բանկը գնահատում է ոչ միայն ձեր եկամուտը, այլ...

Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
23.10.2025
5.1k

Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար

Հայաստանի բանկային համակարգը շատ հարմար է Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այն թույլ է տալիս արագ քարտ բացել և օգտվել դրանից թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում՝ գնումներ կատարելով արտասահմանյան օնլայն-խանութներում, ամրագրելով հյուրանոցներ և արտերկրում գումար կանխիկացնելով։ Ընդ որում, բանկերն առաջարկում են լայն ընտրություն՝ սկսած պարզ դեբետային...

Ո՞ր դեբետային քարտն ընտրել Հայաստանում 2025-ին
29.06.2025
6.2k

Ո՞ր դեբետային քարտն ընտրել Հայաստանում 2025-ին

Ցանկանու՞մ եք վճարումներ կատարել առանց ավելորդ ծախսերի, ստանալ քեշբեք և չանհանգստանալ լրացուցիչ միջնորդավճարների համար արժույթների փոխարկման ժամանակ։ Հայաստանում դեբետային քարտի ձևակերպման գործընթացը տարեցտարի դառնում է ավելի հարմար և արագ։ Շատ բանկեր առաջարկում են քարտ ստանալու հնարավորություն ընդամենը 10 րոպեում՝ առցանց, առանց տնից դուրս գալու։...