Sunday Towers. ի՞նչ է կարևոր իմանալ բնակելի համալիրի մասին՝ նախքան այնտեղ բնակարան գնելը

Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
Sunday Towers. ի՞նչ է կարևոր իմանալ բնակելի համալիրի մասին՝ նախքան այնտեղ բնակարան գնելը
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
Skyline-ը՝ Երևանում. ի՞նչ տեսք ունի Հայաստանի առաջին «քաղաքը՝ քաղաքում» նախագիծը
Հեղինակ
Roman Galstyan
Աղբյուր
AFMԹեմա
Հիփոթեք, Ameriabank
Sunday Towers-ն Արաբկիրում կառուցվող բնակելի համալիր է, որը բաղկացած է 6 մասնաշենքից։ Կառուցապատողի մտահաղացմամբ՝ նախագիծը ներառում է մեկ միասնական ճարտարապետական կենցեպտ, ենթակառուցվածքային տարրեր և ավտոմեքենաներից զերծ տարածք։ Այս մոտեցումը կարող է հետաքրքրել նրանց, ովքեր քաղաքում բնակարան են փնտրում և կարևորում են տարածքի ներքին կարգուկանոնը։
Ստորև կդիտարկենք նախագծի հիմնական բնութագրերը՝ սկսած ճարտարապետությունից և հատակագծերից մինչև ենթակառուցվածք, գտնվելու վայր ու գնման պայմաններ, ինչպես նաև կնշենք հնարավոր առավելություններն ու սահմանափակումները, որոնք կարևոր է հաշվի առնել որոշում կայացնելուց առաջ։
Ճարտարապետություն և կոնցեպտ
Բնակելի համալիրը կառուցվում է Գևորգ Վարդանյան, 1/3 հասցեում, մոտ 15 000 քմ մակերեսով տարածքում։ Կառուցապատողի նախագծով՝ յուրաքանչյուր մասնաշենք ունի իր կարգավորումները, սակայն պահպանված են ընդհանուր ճարտարապետական սկզբունքները՝ ուղղահայաց գծեր, տարբերվող ճակատային հատված և շատ ապակեպատ հատվածներ։ Այս լուծումը ձևավորում է համալիրի միասնական ոճը։
Հիմնական առանձնահատկությունները․
- մասնաշենքերը կառուցված են մեկ միասնական ճարտարապետական կոնցեպտով,
- ճակատային հատվածները ենթադրում են շատ ապակեպատ տարածքներ, ինչն ազդում է տարածքների լուսավորության վրա,
- նախագիծը պատկանում է ժամանակակից քոմֆորթ դասին։
Հատակագծեր և բնակարանների տեսակներ
Կառուցապատողը հայտարարում է, որ բնակելի համալիրում նախատեսված են ստուդիաներ, ինչպես նաև մեկ, երկու և երեք սենյականոց բնակարաններ՝ տարբեր մասնաշենքերում։
Ըստ հատակագծերի ընդհանուր նկարագրերի՝
- կան բնական լուսավորության տարբեր մակարդակներ,
- բաց տարածքներ, որոնք թույլ են տալիս ճկուն ձևափոխել ինտերիերը,
- էներգաարդյունավետ լուծումներ,
- ամբողջական ապակեպատում՝ կախված բնակելի շենքից,
- առաստաղների բարձրություն՝ կախված կոնկրետ շենքից։
Ի դեպ, այստեղ ևս, ինչպես գրեթե բոլոր նորակառույցներում, կոմպակտ տարբերակներ ընտրելու դեպքում պետք է ավելի ուշադիր լինել։
Մասնաշենքերը և շենքերի նկարագրությունը
Բնակելի շենք A
14 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր։ Առաջին 4 հարկերն առևտրային և հասարակական գոտիներ են։ A բնակելի շենքի բնակարանների տեսակների և 1 քմ-ի դիմաց գների մասին տեղեկությունները կառուցապատողի կողմից տրամադրված բաց աղբյուրներում նշված չեն։
Բնակելի շենք B
12 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր։ Առաջին մակարդակը նախատեսված է կոմերցիոն տարածքների համար։ Բնակարանների տեսակները՝ 2-ից 4 սենյականոց։ Գինը՝ մեկ քառակուսի մետրի դիմաց սկսած 800․000 ՀՀ դրամից։
Մակերեսները՝
- 2 սենյականոց՝ 63-ից 67 ք.մ.
- 3 սենյականոց (երկկողմանի)՝ 80-ից 85 ք.մ.
- Պենթհաուս (12-րդ հարկ)՝ 146-ից 188 ք.մ.
Բնակելի շենք G
6 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր, որոնցից ներքևի երկուսը կոմերցիոն են։ Գինը՝ մեկ քառակուսի մետրի դիմաց սկսած 920․000 ՀՀ դրամից։
Մակերեսները՝
- 2 սենյականոց՝ 53-ից 66 ք.մ.
- 3 սենյականոց՝ 73-ից 120 ք.մ.
- 4 սենյականոց հատակագիծ՝ ~135 ք.մ.
Բնակելի շենք D
6 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր, առաջին հարկը կոմերցիոն է։ Գինը՝ սկսած մեկ քառակուսի մետրի դիմաց 920․000 ՀՀ դրամից։
Մակերեսները՝
- 2 սենյականոց՝ 61-ից 71 ք.մ.
- 3 սենյականոց (երկկողմանի)՝ 92-ից 95 ք.մ.
Բնակելի շենք E
6 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր, առաջին հարկը առևտրային է։ Գինը՝ մեկ քառակուսի մետրի դիմաց սկսած 920․000 ՀՀ դրամից։
Մակերեսները՝
- 2 սենյականոց՝ 58-ից 73 ք.մ.
- 3 սենյականոց՝ 88-ից 97 ք.մ.
- Երկմակարդակ պենթհաուսներ՝ ~140 ք.մ.
Բնակելի շենք Z
10 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր։ Ռելիեֆի պատճառով ստորին մակարդակի մի մասը համարվում է կոմերցիոն։ Կառուցապատողը դեռ չի հայտնում 1 քառակուսի մետրի նվազագույն գինը։
Մակերեսները՝
- 1 սենյականոց՝ 41 ք.մ.
- 2 սենյականոց՝ 65-ից 109 ք.մ. (երկկողմանի բնակարաններ, որոնց պատուհանները բացվում են շենքի 2 տարբեր կողմեր)
- 3 սենյականոց՝ 96-ից 193 ք.մ.
- 4 սենյականոց՝ 131-ից 338 ք.մ.
Բնակելի շենքերի համառոտ աղյուսակ
| Բնակելի շենք | Հարկայնություն | Առևտրային գոտիներ | Բնակարանների տեսակներ | Բնակարանների մակերեսներ |
| A | 14 վերգետնյա + 3 ստորգետնյա | Առաջին 4 հարկերը | Տեղեկությունները դեռ բացակայում են | Տեղեկությունները դեռ բացակայում են |
| B | 12 վերգետնյա + 3 ստորգետնյա | 1-ին հարկ | 2-ից 4 սենյակ, պենթհաուս | 63-ից 188 ք.մ. |
| G | 6 վերգետնյա + 3 ստորգետնյա | Առաջին 2 հարկերը | 2-ից 4 սենյակ | 53-ից 135 ք.մ. |
| D | 6 վերգետնյա + 3 ստորգետնյա | 1-ին հարկ | 2-ից 3 սենյակ | 61-ից 95 ք.մ. |
| E | 6 վերգետնյա + 3 ստորգետնյա | 1-ին հարկ | 2-ից 3 սենյակ, պենթհաուսներ | 58-ից 140 ք.մ. |
| Z | 10 վերգետնյա + 3 ստորգետնյա | 1-ին + ստորգետնյա մակարդակ | 1-ից 4 սենյակ | 41-ից 338 ք.մ. |
Հարմարավետություն և ճարտարապետական լուծումներ
Կառուցապատողի տվյալներով՝ բնակելի համալիրում նախատեսված են․
- Ջեռուցման և հովացման կենտրոնացված համակար,
- օդափոխության գծեր (օդատարներ),
- Էներգաարդյունավետության A+ մակարդակ,
- Սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց համար հասանելի միջավայր։
Լրացուցիչ նախատեսված են ընդհանուր գոտիներ՝ մարզասրահ, մանկական ակումբ, սուպերմարկետ, հացի փուռ և սրճարան։ Բակային տարածքում ավտոմեքենաների բացակայությունը նվազեցնում է ներքին երթևեկությունը և տարածքն ավելի անվտանգ դարձնում։
Գտնվելու վայր և կայանատեղիներ
Բնակելի համալիրը գտնվում է Արաբկիրի կենտրոնական հատվածում՝ մի տարածքում, որն ունի զարգացած ենթակառուցվածք, կրթական հաստատություններ և քաղաքի հիմնական օբյեկտներ մուտք գործելու հարմարավետություն։
Կառուցապատողը նախատեսել է ավելի քան 500 կայանատեղի, ներառյալ հյուրերի համար նախատեսված վայրերը։ Եռահարկ ստորգետնյա կայանատեղին ունի դեպի մասնաշենքեր տանող ելքեր և ապահովում է հետիոտնի ու ավտոմեքենաների հոսքերի տարանջատում։
Ահա մոտակայքում գտնվող ժամանցի և այլ նշանակության վայրերի ցանկը՝
| Օբյեկտ | Մեկնաբանություն | Մեքենայով հասանելիության ժամանակը |
| «Ռիո Մոլ» | Առևտուր և ժամանց | մինչև 9 րոպե |
| Հաղթանակի զբոսայգի | Կանաչ գոտի | 5 րոպե |
| Կասկադ | Մշակութային կենտրոն | մինչև 12 րոպե |
| Հայ-Ռուսական համալսարան | Ուսանողներ | մինչև 11 րոպե |
| Օպերայի և բալետի թատրոն | Մշակութային միջոցառումներ | մինչև 15 րոպե |
| «Արաբկիր» բժշկական կենտրոն | Բժշկական ծառայություններ | 9 րոպե |
Ժամանակը նշված է մոտավորապես՝ առանց պիկ ժամերին ճանապարհային գերբեռնվածությունը հաշվի առնելու։
Տարածաշրջանի սահմանափակումները
Արաբկիրը Երևանի ակտիվորեն կառուցապատվող և գերբեռնված թաղամասերից է։ Պիկ ժամերին այստեղ գրանցվում է բարձր տրանսպորտային ծանրաբեռնվածություն, հատկապես հիմնական մայրուղիներին և հարակից փողոցներում, ինչի պատճառոց կարող եք ավելի երկար ժամանակ ծախսել ճանապարհին՝ առավոտյան և երեկոյան։
Բիզնես կենտրոնների, ուսումնական հաստատությունների և առևտրային օբյեկտների առկայությունը ձևավորում է ավտոմեքենաների կայուն հոսք աշխատանքային օրերին։
Անմիջական հարևանությամբ կանաչ գոտիների քանակը սահմանափակ է․ հարակից խոշոր շատ զբոսայգիներ կան, սակայն ոչ բոլորն են գտնվում բնակելի համալիրից ոտքով հասանելիության շրջանակներում։
Համալիրի ենթակառուցվածքը
Նախագիծը ներառում է․
- Բացօթյա լողավազան
- Սպա կենտրոն
- Մարզասրահ
- Խանութներ և սրճարաններ
- Մանկապարտեզ
- Լվացքատուն
- Ֆուդկորտ
- Քովորքինգ
- Խաղային գոտիներ
Նմանատիպ լուծումների առկայությունը մեծացնում է բնակության հնարավորությունները, սակայն կարող է գրավել նաև այցելուների այլ թաղամասերից։
Ո՞ւմ համար է հարմար բնակելի համալիրը
Երեխաներով ընտանիքների համար
Փակ, առանց ավտոմեքենաների տարածք, մանկական ակումբի առկայություն։
Երիտասարդ մասնագետների համար
Մոտակայքում առկա են բիզնես և կրթական օբյեկտներ։
Ներդրողների համար
Արաբկիրը շարունակում է մնալ վարձակալության համար պահանջված թաղամաս, հատկապես ոչ մեծ բնակարանների շրջանում։
Ժամանակակից նորակառույցներ փնտրող գնորդների համար
Բնակելի համալիրն առաջարկում է հատակագծային լուծումներ և ենթակառուցվածք, որոնք բնորոշ են նոր ուրբանիստական նախագծերին։
Sunday Towers-ից բնակարան գնելու պայմանները
Արժեքը և շահագործման հանձնման ժամկետները
- Շինարարության ավարտը նախատեսվում է 2027 թվականի առաջին կիսամյակում։
- Բնակարանների արժեքը, 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ, սկսվում է 800․000 դրամից մեկ քառակուսի մետրի համար և կախված է հարկից, մասնաշենքից ու դիրքից։
Հիփոթեք Ամերիաբանկի միջոցով
- Կանխավճար՝ սկսած 10%-ից
- Տարեկան տոկոսադրույք՝ 12․9%
- Հիփոթեքը կարելի է ձևակերպել ինչպես ամբողջական վճարման, այնպես էլ շահագործման հանձնելուց հետո կատարվող վերջնական վճարման համար։
Փուլային վճարում
Տարբերակ 1
- 10% կանխավճար,
- 20%-ը՝ շահագործման հանձնելու պահին,
- մնացածը՝ հավասարաչափ վճարումներով, 36 ամսվա ընթացքում։
Տարբերակ 2
- 20% կանխավճար,
- 30%-ը՝ եռամսյակային վճարումներով մինչև 2027 թվականի հունվար․
- 50%-ը՝ շահագործման հանձնելուց հետո․ կա՛մ մեկ միասնական վճարով, կա՛մ հիփոթեքով՝ Ամերիաբանկի միջոցով։
Կարևոր կետեր, որոնք արժե հաշվի առնել Sunday Towers-ում բնակարան գնելիս
Sunday Towers-ում բնակարան ընտրելիս արժե հաշվի առնել մի շարք հնարավոր ռիսկեր և սահմանափակումներ։
Նախագիծը գտնվում է շինարարության փուլում, իսկ շահագործման հանձնելու ժամկետը նախատեսված է 2027 թվականի առաջին կիսամյակում, ինչը նշանակում է, որ երկար եք սպասելու և հնարավոր է ժամկետները դեռ փոփոխվեն։
Հայտարարված 800․000 դրամից 1 քառակուսի մետրի նվազագույն գինը գործնականում կարող է ավելի բարձր լինել՝ կախված մասնաշենքից, հարկից, բնակարանի դիրքից և այլ բնութագրերից։ Իսկ փուլային վճարման դեպքում գումարի զգալի մասը վճարելու եք օբյեկտը շահագործման հանձնելու պահին, իսկ դա պահանջում է նախապես մտածված ֆինանսական պլան։
Մասնաշենքերի մեծ մասում առևտրային տարածքների, ինչպես նաև զարգացած ներքին ենթակառուցվածքի առկայությունը կարող է մեծացնել այլ թաղամասերից՝ ոչ բնակիչ այցելուների հոսքը և ազդել աղմուկի ու անձնական գաղտնիության մակարդակի վրա։
Շատ ապակեպատ տարածքներն ավելացնում են լուսավորությունը, ինչը սակայն կարող է հանգեցնել լրացուցիչ ծախսերի՝ արևից պաշտպանվելու և օդորակման հետևանքով։
Ձայնամեկուսացման մակարդակը կարող է տարբեր լինել կախված մասնաշենքից, իսկ քանի որ այստեղ բակերում մեքենաներ չեն լինելու՝ պետք է ուշադիր լինել, թե որքանով է հարմար կազմակերպված բակ ելումուտը և առաքումները։
Լրացուցիչ գործոն է մնում Արաբկիրում գտնվելու վայրը՝ պիկ ժամերին բարձր տրանսպորտային ծանրաբեռնվածությամբ և մոտակայքում կանաչ գոտիների սահմանափակ քանակությամբ։
Եզրափակում և կարճ չեքլիստ
Sunday Towers-ը պատկանում է քոմֆորթ դասին և ներառում է ժամանակակից բնակելի համալիրներին բնորոշ ենթակառուցվածքներ և ինժեներական լուծումներ։ Նախագիծը կարող է հետաքրքրել այն գնորդներին, ովքեր բնակարան են փնտրում Արաբկիրում և գնահատում են նորակառույցները՝ ըստ ֆունկցիոնալության, հատակագծերի բազմազանությանև ներքին տարածքի կազմակերպման։
Նախքան բնակարան ամրագրելն արժե համոզվել, որ դուք․
- Գիտակցում եք ձեր մասնաշենքի շահագործման հանձնման ճշգրիտ ժամկետը և դրա հնարավոր հետաձգման պայմանները։
- Գիտեք բնակարանի վերջնական արժեքն ըստ հարկի, մասնաշենքի, տեսարանի և լրացուցիչ վճարների։
- Նախապես հաշվարկել եք ֆինանսական ծանրաբեռնվածությունը փուլային մարման դեպքում, հատկապես շահագործման հանձնելու ժամանակ կատարվող վճարը։
- Ճշտել եք, թե որտեղ են գտնվում առևտրային տարածքները և ինչպես դրանք կարող են ազդել տարածքի լռության վրա։
- Ստուգել եք պատուհանների դիրքը, արևային լուսավորության մակարդակը և ապակեպատման ժամանակ ծագող պահանջները։
- Հասկանում եք, թե ինչպես են կազմակերպված կայանատեղին, առաքումը և տաքսու ելումուտն այն դեպքում, երբ բակեր ավտոմեքենաների մուտքն արգելված է լինելու։
- Գնահատել եք Արաբկիր թաղամասի երթևեկությունը պիկ ժամերին և ճանապարհին ծախսվող իրական ժամանակը։
Եթե դուք դիտարկում եք տվյալ բնակելի համալիրը և ցանկանում եք տեսնել ազատ բնակարանների ու հատակագծերի ամբողջական ցանկն, ապա ամբողջ արդիական տեղեկատվությունը կարող եք գտնել կառուցապատողի կայքում։
Տեղեկատվությունը ներկայացված է Sunday Towers-ի տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ։