Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը

Հրապարակման ամսաթիվ: 21.07.2025 13:16
4k
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը
Ինչպե՞ս է գործում ArCa քարտերով 2% քեշբեքի ծրագիրը 2026-ին
15.01.2026
992
Ամենաշահավետ ավանդները դրամով, դոլարով և եվրոյով՝ 2026-ի հունվարի դրությամբ
10.01.2026
1.4k
Արտարժույթի փոխանակում «Զվարթնոց» օդանավակայանում. ինչպե՞ս ավելի շահավետ փոխանակել գումարը Հայաստան ժամանելիս
19.12.2025
1.8k
Sunday Towers. ի՞նչ է կարևոր իմանալ բնակելի համալիրի մասին՝ նախքան այնտեղ բնակարան գնելը
19.12.2025
1.5k
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
26.11.2025
2.3k
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
26.11.2025
1.9k
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
25.11.2025
5k
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
19.11.2025
2.8k
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
23.10.2025
3.3k
Ինչպե՞ս են բանկերը գնահատում վարկառուներին Հայաստանում. ի՞նչն է ազդում վարկի հաստատման վրա
23.10.2025
2.5k
  • Հեղինակ
    Սաթի Ավագյան
  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Դեբետային քարտեր, Earlyone, Ֆինանսների մասին՝ պարզ լեզվով

Պատրաստվել է Earlyone-ի հետ համատեղ։ (Google Play, iOs)


Ցավոք, նման բան կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ, և ոչ ոք ապահովագրված չէ քարտի կորստից։ Այդ պահին, գլխավորը, խուճապի չմատնվելն է։ Կարևոր է արագ պաշտպանել ձեր գումարը և նորից մուտք գործել ձեր հաշիվ։

Հայկական բանկերի տասնյակ հաճախորդներ ամեն օր կորցնում են իրենց քարտերը։ Թե ինչպես նման դեպքերում չկորցնել գումարը և արագ վերականգնել ձեր հաշիվը, կպատմենք ստորև։


Եվ այսպես, ի՞նչ անել


  1. Արգելափակե՛ք քարտը

Զանգահարեք բանկ՝ նախապես նշելով գաղտնաբառը, կամ մուտք գործեք բջջային հավելված։ Այնտեղ սովորաբար լինում է «Արգելափակել քարտը» կոճակը։ Սեղմելով այն, դուք անմիջապես կկասեցնեք ձեր անունից իրականացվող վճարման ցանկացած փորձ։


Ինչպե՞ս կարելի է արգելափակել քարտը

Բանկերի մեծ մասը թույլ է տալիս դա անել․

  1. բջջային հավելվածում,
  2. կապ հաստատելով զանգերի կենտրոնի հետ,
  3. ցանկացած մասնաճյուղում։


Իրականում, ամենաարագ տարբերակը հավելվածի կամ թեժ գիծ զանգահարելու միջոցով է։


  1. Ստուգե՛ք վերջին դուրսգրված գումարները

Եթե ինչ-որ մեկն արդեն օգտվել է քարտից՝ անմիջապես տեղեկացրեք բանկին։ Բանկը ստուգում կանցկացնի, և որոշ դեպքերում գումարը կարող է վերադարձվել ձեզ։


Հնարավո՞ր է արդյոք գումարը վերադարձնել, եթե այն հասցրել են հանել

Եթե նկատել եք ելքագրումներ և անմիջապես տեղեկացրել բանկին, վերջինս պարտավոր է հետաքննություն սկսել։ Հաստատված խարդախության դեպքում գումարը կարող է վերադարձվել։


Իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար նախապես ընտրեք SMS-ծանուցումների նվազագույն շեմ, օրինակ՝ 1000 ՀՀ դրամ-ից սկսած։ Շատերը սահմանում են 10 000 ՀՀ դրամ և ավելի բարձր սահմանաչափ, սակայն դեպքում մանր ելքագրումների մասին ծանուցումները պարզապես չեն հասնում ձեզ և դուք տեղյակ չեք լինի հաշվի շարժից։ Սակայն, չէ՞ որ հենց նման գործարքները կարող են կարևոր լինել, հատկապես եթե քարտը կորել է կամ դրանից օգտվել են առանց ձեր իմացության։ Այսպես դուք անմիջապես կիմանաք կասկածելի գործարքի մասին և կկարողանաք ժամանակին արձագանքել։ Գումարի չափը սահմանվում է անմիջապես քարտ ստանալու հայտը ներկայացնելու օրը, այն հետագայում կարելի է փոխել։ Որոշ քարտերի, օրինակ՝ Evocabank-ի կամ IDBank-ի դեպքում, նման ծանուցումներն անվճար են, ինչը հարմար է և անվտանգ։


  1. Պատվիրեք նոր քարտ

Դա կարելի է անել առցանց՝ կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։ Որոշ բանկեր, օրինակ՝ Ameriabank-ը կամ Evocabank-ը, անմիջապես թողարկում են վիրտուալ քարտ, որից կարելի է օգտվել արդեն մի քանի րոպեից։ Պլաստիկ քարտը կարող է առաքվել։


  1. Թարմացրեք ավտոմատ գանձվող վճարումները

Եթե քարտը կցված էր բաժանորդագրություններին, կոմունալներին կամ առցանց խանութներին՝ մի մոռացեք փոխել տվյալները։ Սա ձեզ կպաշտպանի պատահական գանձումներից։


Ի՞նչ անել, եթե քարտի հետ միասին կորել է նաև հեռախոսը՝


Այս դեպքում հատկապես կարևոր է արագ գործել։ Նախ փորձեք հեռակա կարգով արգելափակել սմարթֆոնը iCloud-ի (iPhone-ի համար) կամ Google-ի (Android-ի համար) միջոցով, որպեսզի անջատվի մուտքը դեպի բանկային հավելվածներ։


Այնուհետև զանգահարեք բանկ ցանկացած հասանելի հեռախոսից (մտերիմների, աշխատանքի կամ քաղաքային հեռախոսից) և խնդրեք արգելափակել քարտը։ Ցանկալի է նաև անջատել առցանց բանկինգը՝ չարտոնված մուտքը բացառելու համար։ Եթե ունեք այլ քարտ՝ օգտագործեք այն մինչև կորսված քարտը վերականգնեք։


Օգտակար խորհուրդներ՝ քարտը չկորցնելու և տհաճ իրավիճակում չհայտնվելու համար


Այս պարզ գործողությունները կօգնեն նախապես պաշտպանվել։ Նույնիսկ եթե քարտը հանկարծ կորչի, դուք արդեն պատրաստված կլինեք։


  1. Ավելացրեք քարտը Apple Pay կամ Google Pay, որպեսզի կարողանաք վճարել հեռախոսով նույնիսկ առանց պլաստիկ քարտի, իսկ հենց ֆիզիկական քարտը կարելի է արագ արգելափակել կորստի դեպքում։ Սա ավելի անվտանգ է՝ հեռախոսում վճարումները պաշտպանված են Face ID-ով կամ գաղտնաբառով, իսկ կորցրած քարտով կարելի է գնումներ կատարել առանց PIN-կոդի։
  2. Պաշտպանեք ձեր հեռախոսը և բանկային հավելվածը գաղտնաբառով և Face ID-ով, որպեսզի ձեր գումարներից օգտվելն անհնար լինի։
  3. Սահմանեք կանխիկացման և գնումների սահմանաչափեր՝ սա մինիմալի կհասցնի վնասը, եթե քարտը սխալ անձանց ձեռքում հայտնվի։
  4. Պահեք բանկի զանգերի կենտրոնի համարը, որպեսզի արտակարգ իրավիճակում ժամանակ չծախսեք փնտրտուքների վրա։ Բայց եթե քարտը կորել է հեռախոսի հետ միասին, ապա կարող եք հեռախոս խնդրել մոտ գտնվող որևէ մեկից, գտնել բանկի համարը համացանցում և զանգել։
  5. Միացրեք push-ծանուցումներ ձեր ծախսերի մասին, որպեսզի անմիջապես նկատեք կասկածելի ելքագրումները։
  6. Ունեցեք նաև այլ քարտ, հատկապես ճանապարհորդությունների ժամանակ կամ եթե հաճախ եք առցանց վճարումներ կատարում։


Ընտրեք ձեր նոր քարտն AFM-ի միջոցով


Եթե այնուամենայնիվ քարտի կորուստ է տեղի ունեցել, կարևոր է ոչ միայն օպերատիվորեն արգելափակել հինը, այլև արագ ձևակերպել նորը, որպեսզի շարունակեք օգտվել ձեր գումարից։


Այս հարցում կօգնի AFM-ը՝ Հայաստանում առաջին ֆինանսական մարքեթփլեյսը, որտեղ կարելի է․

  1. համեմատել բոլոր բանկային քարտերի պայմանները,
  2. իմանալ թաքնված միջնորդավճարներ-ի մասին,
  3. ձևակերպել նոր քարտ առցանց՝ արագ, հարմար և առանց գերավճարների։


AFM-ում կարող եք հեշտությամբ ընտրել փոխարինող քարտ՝ անվճար սպասարկմամբ կամ քեշբեքով՝ ձեր նպատակներին և կենսակերպին համապատասխան։ Պահպանեք հոդվածը և կիսվեք ընկերների հետ՝ թող նրանք ևս պատրաստ լինեն, եթե ինչ-որ բան հանկարծ այնպես չընթանա։

Ինչպե՞ս է գործում ArCa քարտերով 2% քեշբեքի ծրագիրը 2026-ին
15.01.2026
992

Ինչպե՞ս է գործում ArCa քարտերով 2% քեշբեքի ծրագիրը 2026-ին

Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
26.11.2025
2.3k

Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը

Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
19.11.2025
2.8k

Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում

Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
23.10.2025
5.5k

Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար

Հայաստանի բանկային համակարգը շատ հարմար է Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այն թույլ է տալիս արագ քարտ բացել և օգտվել դրանից թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում՝ գնումներ կատարելով արտասահմանյան օնլայն-խանութներում, ամրագրելով հյուրանոցներ...
Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի դեկտեմբերին
13.10.2025
4.2k

Հայաստանի բանկերի շահավետ ակցիաները 2025-ի դեկտեմբերին

2025 թվականի դեկտեմբերին Հայաստանի բանկերը մի քանի շահավետ առաջարկներ ներկայացրին իրենց նոր և գործող հաճախորդների համար։ Դրանք են՝ շահավետ քարտեր՝ առանց սպասարկման վճարի, քեշբեքեր ճամփորդությունների և առօրյա ծախսերի համար, բոնուսներ...
Ո՞ր բանկերն են ամենաբարձր քեշբեք առաջարկում Հայաստանում
04.10.2025
3.6k

Ո՞ր բանկերն են ամենաբարձր քեշբեք առաջարկում Հայաստանում

Պատրաստվել է Earlyone-ի հետ համագործակցությամբ (Google Play, iOS)։Կցանկանայի՞ք ամեն անգամ գումար հետ ստանալ՝ սկսած 1 բաժակ սուրճ գնելուց, մինչև՝ ավիատոմսեր։ Հայաստանում բանկերը համեմատաբար վերջերս են սկսել առաջարկել քեշբեք։ Եթե նախկինում...