Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում

Վերջին նորությունները
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
Skyline-ը՝ Երևանում. ի՞նչ տեսք ունի Հայաստանի առաջին «քաղաքը՝ քաղաքում» նախագիծը
Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
Հեղինակ
Saty Avagyan
Աղբյուր
AFMԹեմա
Դեբետային քարտեր, Acba Bank, Inecobank, Ֆինանսների մասին՝ պարզ լեզվով
Պատկերացրեք՝ կանգնած եք օդանավակայանում 2 քարտով՝ մեկը պրեմիում, մյուսը՝ հասարակ: Երկուսն էլ թույլ են տալիս վճարել տոմսի համար, անցնել գրանցումը և սուրճ գնել: Սակայն միայն մեկը ձեզ կտրամադրի անվճար մուտք դեպի բիզնես-լաունջ, ճամփորդական ապահովագրություն և շուրջօրյա կոնսիերժ ծառայություն:
Այս հոդվածում կծանոթանանք Հայաստանում հասանելի բոլոր դեբետային քարտերին՝ ըստ դասերի և կվերլուծենք, թե ինչպես են դրանք տարբերվում իրարից, որպեսզի ընտրեք ձեզ հարմար քարտը:
Ո՞րն է բանկային քարտի դասը
Կարևոր է հիշել սա՝ Visa-ն և Mastercard-ը վճարային համակարգեր են, ապրանքանիշեր, իսկ Classic, Standard, Gold, Platinum, World, Infinite-ը՝ քարտերի դասերն են:
Քարտի դասը նրա հնարավորությունների սանդղակն է: Դրանով է որոշվում, թե ինչ ծառայություններ են ներառված սպասարկման մեջ: Որքան բարձր է դասը, այնքան շատ են հարմարությունները, բայց նաև այդքան բարձր է տարեկան վճարը:
Հայաստանում հասանելի են 3 դասի քարտեր.
- Հիմնական՝ Visa Classic և Mastercard Standard
- Միջին՝ Gold
- Պրեմիում՝ Platinum, Signature, Infinite, World, World Elite
Ընտրելով քարտի դասը, դուք փաստացի ընտրում եք, թե ինչ դասի սպասարկում եք ստանալու:
- Եթե հաճախ եք օնլայն խանութներում առցանց վճարումներ կատարում, ապա ձեզ կհամապատասխանի Classic կամ Standard քարտը:
- Եթե հաճախ եք ճանապարհորդում՝ Gold քարտը ապահովագրություն և հարմարավետ ճանապարհորդություն է տրամադրում:
- Եթե ավելի շատ ժամանակ անցկացնում եք արտերկրում, քան տանը, ապա Platinum, Signature կամ World Elite քարտերը կապահովեն ձեզ տրամադրվող VIP ծառայությունները:
Այնուամենայնիվ, կարևոր է հաշվի առնել, որ բարձր դասի քարտերը միշտ չէ, որ ավելի շահավետ են: Երբեմն տարբերությունը միայն բոնուսների մեջ է, որոնց համար դուք ավելի շատ վճարում եք, քան իրականում օգտագործում դրանք:
1. Visa Classic և Mastercard Standard․ պարզ և հուսալի քարտեր
Սրանք Հայաստանում ամենատարածված քարտերն են։ Հարմար են նրանց համար, ովքեր ցանկանում են արագ քարտ ձևակերպել՝ առանց ավելորդ պայմանների, վճարում են գնումների համար, կատարում փոխանցումներ և հազվադեպ են կանխիկացնում գումար արտերկրում։
Օրինակներ` Inecobank-ի Visa Classic, Mastercard Standard; ACBA Bank-ի Visa Classic և այլն:
Առավելությունները.
- Ցածր սպասարկման արժեք (տարեկան 0-ից մինչև 4,500 դրամ);
- Լայն միջազգային կիրառում (աշխատում է ամենուր, որտեղ կա Visa կամ Mastercard);
- Առցանց ձևակերպելու հնարավորություն:
Թերությունները.
- Չունեն բոնուսներ, ապահովագրություն և մուտք դեպի լաունջ սրահներ;
- Կանխիկացման և փոխանցումների համար հիմնականում գործում են սահմանաչափեր:
Եթե ձեզ հարկավոր է հուսալի քարտ՝ առանց գերավճարների, ապա սա ձեր տարբերակն է: Մեզ մոտ՝ AFM-ում, «Դեբետային քարտեր Հայաստանում» բաժնում կարող եք դիտարկել բոլոր հասանելի տարբերակները՝ ընտրելով վճարային համակարգը զտիչներում։
2. Gold` հարմարավետություն նրանց համար, ովքեր հաճախ են ճանապարհորդում
Visa Gold-ը և Mastercard Gold-ը պատկանում են քարտերի հաջորդ դասին։ Այն նախատեսված է ճանապարհորդողների և ակտիվ գնորդների համար։ Այս քարտերն ավելի բարձր սահմանաչափերով են, տրամադրում են ավելի ընդլայնված ապահովագրություն և հատուկ առաջարկներ Visa և Mastercard-ի գործընկերներից։
Օրինակներ.
- Inecobank-ի Visa Gold-ը ներառում է ապահովագրություն և բոնուսներ՝ արտերկրում վճարումների դեպքում:
- ACBA Bank-ի Mastercard Gold-ն առաջարկում է զեղչեր և արտոնություններ հյուրանոցներում և ռեստորաններում։
Ի՞նչ է փոխվում, եթե համեմատենք Classic-ի հետ
| Պարամետր | Classic, Standard | Gold |
| Տարեկան սպասարկում | Ցածր | Ավելի բարձր, բայց կարող է փոխհատուցվել բոնուսներով |
| Լիմիտներ | Ստանդարտ | 20–50%–ով ավելի բարձր |
| Բոնուսներ | Հազվադեպ են հանդիպում | Ակցիաներ, հավատարմության ծրագրեր |
| Ապահովագրություն | Բացակայում է | Ներառված է ճամփորդությունների ժամանակ |
Եթե դուք տարեկան առնվազն մի քանի անգամ ճանապարհորդում եք, Gold-ը հարմարավետություն և պաշտպանություն կապահովի՝ առանց զգալի գերավճարների։ Ընդ որում, կարևոր է հաշվի առնել, որ ապահովագրությունը գործում է տոմսերը հենց տվյալ քարտով վճարելու դեպքում։
Որոշ հայկական բանկեր առաջարկում են Gold քարտեր՝ անվճար թողարկմամբ և նվազագույն սպասարկման վճարով, պահպանելով բոլոր հիմնական առավելությունները՝ բարձրացված լիմիտներն, ընդլայնված ապահովագրությունը և ճամփորդությունների արտոնությունները։
| Բանկ | Քարտ | Արտարժույթներ | Թողարկում | Սպասարկում |
| Armeconombank | Visa Gold | ֏ € ₽ $ | Անվճար | Ամսական 1 500 AMD |
| Armeconombank | Mastercard Gold | ֏ € ₽ $ | Անվճար | Ամսական 1 500 AMD |
| Ardshinbank | ArCa Gold | ֏ | Անվճար | Անվճար (պայմաններով) |
| Ardshinbank | Visa Gold Digital Card | ֏ € $ | 2 000 AMD | Անվճար |
| IDBank | Visa Gold | ֏ € ₽ $ | Անվճար | Ամսական 1 000 AMD |
| IDBank | Mastercard Gold | ֏ € ₽ $ | Անվճար | Ամսական 700 AMD |
Տվյալներն արդիական են 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ։
Gold քարտերի մեծամասնությունը չի հաշվարկում տոկոս մնացորդի վրա և քեշբեք չի տրամադրում, ինչը փոխհատուցվում է ընդլայնված սահմանաչափով և անվճար սպասարկման հնարավորությամբ։
Եթե ցանկանում եք ստանալ Gold դասի հարմարավետություն՝ առանց գերավճարի, ուշադրություն դարձրեք IDBank-ի և Ardshinbank-ի առաջարկներին, որտեղ սպասարկումն անվճար է կամ սիմվոլիկ։
3. Platinum, Signature, Infinite, World և World Elite՝ պրեմիում քարտեր ամենապահանջկոտների համար
Պրեմիում քարտերը ներառում են անհատական կոնսիերժ ծառայություն, մուտք դեպի օդանավակայանների բիզնես դահլիճներ (լաունջեր), հարյուր հազարավոր դոլարների ապահովագրություն և հատուկ պայմաններ հյուրանոցներում, ռեստորաններում և ավիաընկերություններում։
Օրինակներ․
- Converse Bank-ի Visa Platinum, Signature, Infinite՝ մինչև 6 անգամ անվճար մուտք դեպի լաունջեր և մինչև 500,000 դոլարի ապահովագրություն:
- ArmSwissBank-ի Mastercard World և World Elite՝ արտոնյալ ծրագրեր, բարձրացված սահմանաչափեր և անհատական մենեջերներ:
- Inecobank-ի Visa Platinum՝ ձևակերպում ըստ հարցման, 24/7 աջակցություն և առաջնահերթ սպասարկում:
Պրեմիում քարտերը ստեղծված են նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը և մանրուքների նկատմամբ պահանջկոտ են։ Դրանք տրամադրում են արտոնությունների մի ամբողջ փաթեթ։ Բանկն օգնում է նույնիսկ արտերկրում. շուրջօրյա կոնսիերժ ծառայության միջոցով կարելի է պատվիրել տրանսֆեր, տոմսեր կամ հյուրանոցի ամրագրում։
Ճանապարհորդությունների ընթացքում նման քարտերի տերերն ավելի վստահ են իրենց զգում. գործում է ապահովագրություն, որը ծածկում է չվերթի ուշացումը, ուղեբեռի կորուստը և այլ աննախատեսելի իրավիճակներ։
Եվս մեկ հաճելի բոնուս է օդանավակայանների բիզնես դահլիճներ անվճար մուտքը և կանխիկացման ու գնումների համար բարձրացված սահմանաչափերը։
Սովորաբբար, պրեմիում քարտերն ավելի թանկ են, քան այլ քարտերը. բանկերը սահմանում են ավելի բարձր վճար քարտի թողարկման կամ սպասարկման համար։ Սա բացատրվում է ոչ միայն արտոնությունների ընդլայնված փաթեթով, այլ նաև հենց քարտի կարգավիճակով։ Միաժամանակ, նման քարտերը լինում են զուսպ, էլեգանտ դիզայնով՝ լակոնիկ գույներ, մետաղական ծածկույթ կամ մինիմալիստական սև ֆոնն ընդգծում են դրանց պրեմիում լինելն ու տիրոջ կարգավիճակը:
Քարտերի դասերի համեմատությունը
| Քարտի դաս | Սպասարկման արժեքը | Հիմնական առավելությունները | Հարմար է, եթե… |
| Classic / Standard | 0-ից մինչև 4,500 AMD | Հիմնական ֆունկցիաներ, պարզություն, հուսալիություն | Դուք վճարում եք գնումները Հայաստանում և առցանց |
| Gold | 5,000 AMD-ից | Բարձրացված լիմիտներ, ապահովագրություն, բոնուսներ | Դուք ճանապարհորդում եք և ցանկանում եք հարմարավետություն |
| Platinum / Signature / Infinite / World / World Elite | 30,000 AMD-ից և ավելի | VIP-ծառայություն, լաունջեր, կոնսիերժ, ապահովագրություն | Դուք հաճախ եք ճանապարհին և գնահատում եք կարգավիճակը |
AFM-ում՝ «Դեբետային քարտեր Հայաստանում» բաժնում կարող եք տեսնել՝ ինչ դասեր են առաջարկում բոլոր հայկական բանկերը և համեմատել պայմանները։
Ինչպե՞ս ընտրել քարտի հարմար դասը ձեզ համար
- Սահմանեք նպատակը. եթե քարտն անհրաժեշտ է գնումների և փոխանցումների համար, բավական է Classic-ը:
- Հաշվարկեք շահույթը. եթե դուք հաճախ եք ճանապարհորդում, Gold կամ Platinum քարտերը կարող են ապահովագրություն փոխհատուցել բոնուսների հաշվին:
- Համեմատեք սպասարկման վճարները. որոշ բանկեր կարող են չեղարկել սպասարկման տարեկան վճարն ակտիվ օգտագործման դեպքում:
- Մի ձգտեք միայն քարտի կարգավիճակին. պրեմիում քարտերը տպավորիչ են, բայց ոչ բոլորին է հաջողվում օգտագործել դրանց բոլոր բոնուսները:
Ի՞նչ ունենք արդյունքում
Հայաստանում հնարավոր է բացել Visa և Mastercard քարտերի բոլոր հիմնական դասերը՝ Classic-ից մինչև Infinite և World Elite։
Օգտատերերի մեծամասնության պահանջներին համապատասխանում են բազային քարտերը. դրանք անվճար են կամ էժան սպասարկման վճարներով, գործում են ամբողջ աշխարհում, և դրանցով կարող եք առցանց վճարումներ իրականացնել։
Իսկ եթե դուք շատ եք ճանապարհորդում կամ ակտիվորեն օգտվում եք բոնուսային ծրագրերից, ապա արժե դիտարկել Gold կամ Platinum քարտերը։
AFM-ում կարող եք համեմատել հայկական բանկերի բոլոր քարտերն ըստ դասերի, միջնորդավճարների և սպասարկման պայմանների, և ընտրել այն տարբերակը, որը ձեզ կբերի առավելագույն շահույթ՝ առանց գերավճարների։