Skyline-ը՝ Երևանում. ի՞նչ տեսք ունի Հայաստանի առաջին «քաղաքը՝ քաղաքում» նախագիծը

Վերջին նորությունները
Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
1 Click առցանց վարկ Inecobank-ից․ ինչպես գումար ստանալ մի քանի րոպեում՝ առանց բանկ այցելելու
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
Ի՞նչ դասերի են լինում Visa և Mastercard քարտերը և ինչո՞վ են իրարից տարբերվում
Ինչպե՞ս շահավետ պայմաններով ոսկու գրավով վարկ ստանալ Հայաստանում
Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
Skyline-ը՝ Երևանում. ի՞նչ տեսք ունի Հայաստանի առաջին «քաղաքը՝ քաղաքում» նախագիծը
Եվրոյով լավագույն ավանդները 2025-ի աշնանը
Լավագույն դոլարային ավանդները Հայաստանում 2025 թ․ աշնանը
Լավագույն դրամային ավանդները Հայաստանում 2025-ի աշնանը
Հեղինակ
Roman Galstyan
Աղբյուր
AFMԹեմա
Հիփոթեք
«Skyline» բնակելի համալիրը Երևանում իրականացվող մասշտաբային կառուցապատման նախագիծ է, որի հիմքում ընկած է մեկ միասնական տարածքում բնակելի, գործարար և հանրային ենթակառուցվածքների համադրումը։ Այն դիրքավորվում է որպես «քաղաք՝ քաղաքում»՝ մի ձևաչափ, որը կիրառվում է ժամանակակից քաղաքաշինական նախագծերում և աստիճանաբար մուտք է գործում Հայաստան։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Skyline» նախագիծը
Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը կառուցվում է Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկում։ Ծրագիրն իրականացնում է «Renshin Urban Investments» կառուցապատող ընկերությունը, որն արդեն իսկ Երևանում ժամանակակից բնակելի մի շարք նախագծեր է ավարտել։
- Կառուցապատման մակերեսը կազմում է շուրջ 35 000 քմ, շենքերի ընդհանուր մակերեսը կգերազանցի 250 000 քմ, իսկ կանաչ գոտիները կզբաղեցնեն մոտ 2 հա տարածք։
- Նախագծի հեղինակներն են միջազգային «Laguarda.Low International» բյուրոն, իսկ ինժեներական խորհրդատուն՝ «Arup»-ը (Մեծ Բրիտանիա), որոնք աշխատել են Նյու Յորքի, Բարսելոնայի և Դուբայի նախագծերի վրա։
- 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ շինարարությունը գտնվում է նախնական փուլում. ավարտվել են նախապատրաստական և հողային աշխատանքները, ձևավորվում է հիմքը։ Հիմնական կորպուսների կառուցումը նախատեսվում է 2026-2027 թթ․, իսկ նախագծի ավարտը պլանավորված է 2028 թվականի դեկտեմբերին։
Ի՞նչ է «Քաղաք՝ քաղաքում» հայեցակարգը
«Skyline»-ը ստեղծվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատման (mixed-use development) ձևաչափով։ Նախագծի հիմքում ընկած է բազմաֆունկցիոնալության սկզբունքը, որը ենթադրում է բնակելի շենքերի համադրում գործարար և հանրային ենթակառուցվածքների օբյեկտների հետ։
Համալիրի կառուցվածքում կներառվեն.
- Տարբեր տիպի և հատակագծման բնակելի մասնաշենքեր.
- Գրասենյակային և առևտրային տարածքներ.
- Խանութներ, ռեստորաններ և սրճարաններ.
- Ֆիթնես և բժշկական կենտրոններ.
- Կրթական և մանկական հաստատություններ.
- Այգիներ, զբոսանքի գոտիներ և պուրակներ։
Եթե ուզում եք ավելի մանրամասն ծանոթանալ Skyline նախագծին, պարզապես գրեք մեզ Telegram–ում։
Դիրք և տրանսպորտային մատչելիություն
«Skyline»-ը տեղակայված է քաղաքի կենտրոնին մոտ։ Քայլելու հեռավորության վրա են գտնվում «Բաղրամյան» և «Բարեկամություն» մետրոյի կայարանները, ինչպես նաև հանրային տրանսպորտի կանգառները։
Նախագծով նախատեսվում է ներքին տրանսպորտային համակարգ՝ շաթլ և քարշերինգ, ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ, հետիոտն երթուղիներ և հեծանվային արահետներ։ Այս բոլոր լուծումները դեռևս գոյություն ունեն նախագծային փաստաթղթերի մակարդակում, և դրանց իրականացումը կախված կլինի շինարարության հաջորդ փուլերից։
Ճարտարապետություն և տեխնոլոգիաներ
Ճարտարապետությունը նախագծված է մինիմալիստական ժամանակակից ոճով՝ պանորամային պատուհաններով և բաց տեռասներով։
Ըստ նախագծի, ներառվել են էներգաարդյունավետ և էկոլոգիական լուծումներ.
- Ջեռուցման և հովացման էներգախնայող համակարգեր.
- Ժամանակակից ձայնամեկուսացում.
- Արևի լույսի ռացիոնալ օգտագործում.
- Ջրի խնայողության տեխնոլոգիաներ։
Կառուցապատողը հայտարարում է կայուն շինարարության միջազգային հավաստագիր (BREEAM կամ LEED) ստանալու մտադրության մասին, սակայն կոնկրետ հավաստագրումը հայտնի կդառնա շինարարության ավարտին մոտ։ Բոլոր տեխնոլոգիական լուծումները դեռևս գտնվում են նախագծման փուլում։
Հարմարավետություն և ենթակառուցվածք
Հատակագծման հիմքում ընկած է հավասար մատչելիության սկզբունքը. բնակելի մասնաշենքերը, հանրային և ռեկրեացիոն տարածքները տեղակայված են այնպես, որ բնակիչները կարողանան օգտվել ենթակառուցվածքներից առանց համալիրի սահմաններից դուրս գալու անհրաժեշտության։
| Ուղղություն | Ներառում է |
| Բնակելի տարածք | Տարբեր մակերեսի բնակարաններ՝ կոմպակտ ստուդիաներից մինչև ընդարձակ ընտանեկան բնակարաններ |
| Աշխատանք | Ժամանակակից գրասենյակներ և քո-վորքինգներ՝ 24/7 հասանելիությամբ |
| Հանգիստ | Առևտրի և ժամանցի կենտրոն, կինոթատրոն, ռեստորաններ |
| Սպորտ և առողջություն | Սպորտային հրապարակներ, ֆիթնես ակումբ, կլինիկա և ուելնես գոտի |
| Երեխաներ և կրթություն | Մանկապարտեզ, կրթական կենտրոններ և ստեղծագործական ստուդիաներ |
| Կանաչ գոտիներ | Այգիներ և պուրակներ՝ զբոսանքների, պիկնիկների և միջոցառումների համար |
| Տրանսպորտ | Ներքին շաթլեր և էլեկտրական քարշերինգ համալիրի բնակիչների համար |
Գնման և սպասարկման պայմաններ
Ներկայումս 1 քմ-ի արժեքը կազմում է 1,300,000 դրամ, և այս գումարը ներառում է.
- Դիզայներական հարդարում (օտդելկա), որն իրականացվել է բրիտանական «1508 London» բյուրոյի նախագծով.
- Խոհանոց՝ ներկառուցված կահույքով.
- Սանհանգույցներ՝ սալիկապատված և սանտեխնիկայով։
Սպասարկման վճարը կազմում է 500 դրամ 1 քմ-ի դիմաց, ներառյալ.
- Տարածքի մաքրում և սպասարկում.
- Վերելակների շահագործում.
- Բնակիչների տեղաշարժի կազմակերպում (շաթլեր).
- Համայնապատկերային պատուհանների ավտոմատ լվացում.
- Օդափոխության ընդհանուր համակարգ։
Հիփոթեքի կամ կանխիկ վճարման դեպքում տրամադրվում է 100,000 դրամի զեղչ 1 քմ-ի դիմաց։
Համալիրում ներկայացված են 26-ից մինչև 140 քմ-ի մակերեսով բնակարաններ։ Գործում է անտոկոս ապառիկ վճարման հնարավորություն՝ ուղղակիորեն կառուցապատողին. 20% կանխավճար, իսկ մնացած 80%-ը՝ հավասար ամսական վճարումներով մինչև շինարարության ավարտը։ Շինարարության ավարտը նախատեսված է 2028 թվականի դեկտեմբերին։
Առավելություններ ներդրողների համար.
- Գների աճի պոտենցիալ շինարարության ավարտից հետո.
- Կայուն պահանջարկ պրեմիում դասի բնակարանների նկատմամբ քաղաքի կենտրոնական մասում.
- Պոտենցիալ հետաքրքրություն օտարերկրյա գնորդների կողմից.
- Բնակարանները երկարաժամկետ եկամտաբերությամբ վարձակալության հանձնելու հնարավորություն։
Ռիսկեր.
- Իրականացման վաղ փուլ՝ հնարավոր են ժամկետների հետաձգումներ.
- Կառուցապատման բարձր խտությունը կարող է նվազեցնել անձնական տարածքի (պրիվատության) զգացողությունը.
- Տեխնոլոգիաների և էկոլոգիական լուծումների մի մասը դեռևս հաստատված չէ.
- Հիմքի փուլում գինը միջին շուկայականից բարձր է։
Եզրակացություն
«Skyline»-ը այն նախագծերից է, որն արտացոլում է Երևանում համալիր կառուցապատման նոր միտումը։ Սակայն, քանի դեռ շինարարությունը գտնվում է նախնական փուլում, այստեղ բնակարան գնելը երկարաժամկետ ներդրում է։
Եթե դուք նախատեսում եք բնակարան գնել Երևանում, ուսումնասիրեք այլընտրանքային նորակառույցները, համեմատեք հիփոթեքային ծրագրերն AFM-ի միջոցով և հաշվարկեք ամսական վճարը. դա կօգնի հասկանալ, թե որքանով է շահավետ մասնակցել ծրագրին հենց հիմա։
Եթե հետաքրքրված եք նախագծով և ուզում եք հասկանալ, արդյոք Skyline-ը համապատասխանում է ձեր սպասումներին, դիմեք մեզ՝ գրելով մեր տերեգրամյան ալիքին։
Տեղեկատվությունը տրամադրվում է «Renshin Urban Investments» կառուցապատող ընկերության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ։