Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով

Հրապարակման ամսաթիվ: 25.11.2025 23:00
1.6k
Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Ոչ ռեզիդենտներ, ID Bank, Ardshinbank, Artsakhbank, Evocabank, VTB Bank, Ֆինանսների մասին՝ պարզ լեզվով

Հայաստանն ամենահարմար երկրներից մեկն է այն անձանց համար, ովքեր ցանկանում են բանկային հաշիվ բացել, քարտ ձևակերպել և օգտվել միջազգային վճարային համակարգերից։ Տեղական բանկային համակարգը համարվում է տարածաշրջանում ամենակայուններից մեկը․ միջնորդավճարները չափավոր են, ծառայություններն արագ զարգանում են, իսկ օնլայն առցանց բանկինգն աշխատում է շուրջօրյա։


Այնուամենայնիվ, ոչ ռեզիդենտների քարտ ձևակերպելն ունի մի կարևոր առանձնահատկություն, որն անհրաժեշտ է նախապես հաշվի առնել՝ առաջին այցելությունը բանկ պետք է լինի անձամբ։ Նույնիսկ եթե բանկի կայքում կա «Հաշիվը բացել առցանց» կոճակ կամ «Ոչ ռեզիդենտների համար» բաժին, դրանք չեն բացառում նույնականացման համար անձամբ հաճախելը։ Սա օրենքի պահանջ է, և բանկերը չեն կարող շրջանցել այն։


Թյուրիմացություններից խուսափելու համար, եկեք մանրամասն և քայլ առ քայլ քննարկենք ողջ գործընթացը։


Ինչո՞ւ են Ռուսաստանի քաղաքացիները քարտեր բացում Հայաստանում


Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի բանկային քարտերը մնում են պահանջված գործիք։ Դրա համար կա մի քանի պատճառ՝

  1. բանկային համակարգի կայունությունը և դրամական միջոցների ապահովությունը,
  2. Visa-ի, Mastercard-ի, American Express-ի և ArCa-ի լիարժեք աշխատանքը,
  3. տարբեր արտարժույթներով հաշիվներ բացելու հնարավորությունը՝ ՀՀ դրամ, USD, EUR, RUB,
  4. վճարումների արագությունը և փոխանցումների հարմարությունը,
  5. ժամանակակից բջջային հավելվածները և ծառայությունների 24/7 հասանելիությունը։


Այս ամենի շնորհիվ հայաստանյան բանկերի քարտից օգտվելը հարմար է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։


Կարո՞ղ են արդյոք Ռուսաստանի քաղաքացիները քարտ բացել Հայաստանում հեռակա կարգով


Կարճ պատասխանը՝ ոչ, եթե անձամբ նույնականացում չեք անցել բանկում։

Հայաստանի օրենսդրությամբ պահանջվում է, որ բանկում հաճախորդի անձը հաստատվի օֆլայն՝ առաջին անգամ դիմելիս։ Այդ իսկ պատճառով՝

  1. առաջին անգամ տվյալ բանկի հետ գործարք կնքելու դեպքում քարտի հեռակա ձևակերպումն անհնար է,
  2. տեսազանգով նույնականացումն անհնար է,
  3. ներկայացուցիչը չի կարող ձեր փոխարեն անցնել նույնականացումը։


Սակայն, առաջին այցելությունից հետո իրավիճակը փոխվում է։ Որոշ բանկեր հաճախորդներին հնարավորություն են տալիս առցանց ձևակերպել թվային քարտեր։


Որպեսզի պարզ լինի, թե կոնկրետ ինչն է հասանելի հեռակա կարգով, գործընթացը բաժանենք երկու մասի։


Ի՞նչ է կարելի անել առցանց


  1. ուղարկել նախնական հայտ, որն արագացնում է ձևակերպումը մասնաճյուղում,
  2. ուսումնասիրել ոչ ռեզիդենտների համար նախատեսված պայմանները,
  3. առաջին անգամ անձամբ բանկ այցելելուցց հետո՝ թողարկել նոր քարտեր առցանց,
  4. պատվիրել թվայինլ քարտեր,
  5. ստանալ քարտեր ներկայացուցչի միջոցով։


Ի՞նչն է անհնար անել առցանց


  1. անցնել առաջնային նույնականացում,
  2. բացել առաջին հաշիվը,
  3. բացել առաջին քարտը,
  4. գործել ներկայացուցչի միջոցով նախքան նույնականացումն անցնելը։


Այսպիսով, քարտը լիովին հեռակա կարգով բացել հնարավոր չէ, սակայն գործընթացը զգալիորեն պարզեցնել՝ այո։


Ինչո՞ւ են բանկերը գրում «Ոչ ռեզիդենտների համար» և «Բացել հաշիվն առցանց»


Այս հարցը շատերին է հետաքրքրում։ Կարևոր է հասկանալ, որ այս բաժինները քարտի հեռակա բացման մասին չեն, այլ նախապատրաստվելու։


Դրանք անհրաժեշտ են, որպեսզի․

  1. ոչ ռեզիդենտները ծանոթանան պայմաններին,
  2. նախապես հայտ ներկայացնելու հնարավորություն ունենան,
  3. արագացնեն քարտի հետագա ձևակերպումը մասնաճյուղում,
  4. քարտի թողարկումը բանկի հաճախորդի համար համակարգված լինի։


Այսինքն՝ բանկն օգնում է ձեզ նախապատրաստվել, բայց դա չի փոխարինում անձնական այցի անհրաժեշտությունը։


Ո՞վ է կարող լինել հաճախորդի ներկայացուցիչ և ի՞նչ կարող է նա անել


Նույնականացումն անձամբ անցնելուց հետո կարող եք լիազորագիր ձևակերպել մեկ այլ անձի անունով։

Ներկայացուցիչը կարող է՝

  1. փաստաթղթեր ներկայացնել բանկ,
  2. ստանալ քարտը և PIN-կոդով ծրարը,
  3. ստորագրել փաստաթղթերը լիազորությունների շրջանակներում,
  4. ձևակերպել քարտի վերաթողարկում։

Սակայն կարևոր է հիշել, որ ներկայացուցիչը չի կարող ձեր փոխարեն անցնել առաջնային նույնականացում և չի կարող բացել ձեր առաջին քարտը։


Լիազորագիրը ձևակերպվում է նոտարի մոտ, իսկ որոշ դեպքերում նաև պահանջվում է ապոստիլ և թարգմանություն։


Քայլ առ քայլ ուղեցույց՝ ինչպես Ռուսաստանի քաղաքացին բացի հայաստանյան բանկի քարտ


Այժմ, երբ հիմնական տրամաբանությունը պարզ է, եկեք ամբողջությամբ քննարկենք գործընթացը՝ քայլ առ քայլ։


Քայլ 1. Ընտրեք բանկ

Ոչ ռեզիդենտների հետ աշխատանքի պայմանները տարբեր բանկերում տարբեր են, ուստի ավելի լավ է նախապես ուսումնասիրել առաջարկները։

Ոչ ռեզիդենտների հետ աշխատում են՝ IDBank-ը, Արդշինբանկը, Էվոկաբանկը, ՎՏԲ Հայաստանը, Արցախբանկը, Ամերիաբանկը և այլն։


AFM-ում դուք կարող եք տեսնել բոլոր քարտերը՝ «Ոչ ռեզիդենտների համար» զտիչով. սա խնայում է ժամանակը։


Քայլ 2. Անցեք անձնական նույնականացում

Սա պարտադիր պայման է առաջին հաշվի կամ քարտի բացման համար։

  1. Մասնաճյուղ այցելելը միակ տարբերակն է, և այն շրջանցելն անհնար է։


Քայլ 3. Ներկայացրեք հայտ

Նույնականացումից հետո դուք կարող եք՝

  1. ձևակերպել քարտը մասնաճյուղում,
  2. ներկայացնել առցանց հայտ հավելվածի միջոցով, եթե բանկը դա թույլ է տալիս ոչ ռեզիդենտներին,
  3. ընտրել արտարժույթը, վճարային համակարգը և քարտի ձևաչափը։


Քայլ 4. Ստացեք քարտը

Բանկը կառաջարկի մի քանի տարբերակ՝

  1. Անձամբ մասնաճյուղում՝ սովորաբար 3-ից 7 աշխատանքային օր։
  2. Ներկայացուցչի միջոցով՝ եթե դուք արդեն հաճախորդ եք և ձևակերպել եք լիազորագիր այլ անձի անունով։
  3. Առցանց՝ թվային քարտերը հասանելի են անմիջապես, իսկ ֆիզիկական քարտերը հաճախ կարելի է պատվիրել հեռակա կարգով։


Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ռուսաստանի քաղաքացուն


Քարտի բարեհաջող ձևակերպման համար պատրաստեք՝

  1. անձնագիր կամ արտասահմանյան անձնագիր,
  2. բնակության հասցեն Ռուսաստանում կամ Հայաստանում,
  3. անհրաժեշտության դեպքում՝ ՀՎՀԿ կամ բանկային քաղվածք,
  4. լիազորագիր՝ եթե քարտը ստանում է ներկայացուցիչը։


Հայաստանի ո՞ր բանկերում կարող են ոչ ռեզիդենտները քարտ բացել


ԲանկԱռցանց հայտՔարտի ստացումԱռանձնահատկություններ
IDBankԱյոԱնձամբ / ներկայացուցչի միջոցովԱռաջին այցելությունից հետո կարելի է քարտը թողարկել առցանց
EvocabankԱյոՄիայն անձամբԿան թվային քարտեր, բայց առաջնային բացումը՝ միայն անձամբ
ԱրդշինբանկԷլ. փոստովԱնձամբ / ներկայացուցչի միջոցովԱնձամբ անցնել նույնականացումը պարտադիր է
ՎՏԲ ՀայաստանԱյոԱնձամբՏեսանույնականացումը չի փոխարինում բանկ այցելությունը
ԱրցախբանկՀարցման միջոցովՆերկայացուցչի միջոցովՀնարավոր է ուղարկել քարտը տիրոջը՝ նույնականացումից հետո


Ինչ է հնարավոր անել առցանց, եթե Ռուսաստանի քաղաքացի եք


ԳործողությունԱռցանցԳրասենյակումՆերկայացուցչի միջոցով
Ներկայացնել նախնական հայտԱյոԱյոՈչ
Անցնել առաջնային նույնականացումՈչԱյոՈչ
Բացել առաջին քարտըՈչԱյոՈչ
Թողարկել նոր քարտԱյոԱյոԱյո
Ստանալ քարտըԹվային՝ այոԱյոԱյո


Խորհուրդներ՝ նախքան քարտի ձևակերպումը


Ավելորդ ծախսերից և կրկնակի այցելություններից խուսափելու համար նախօրոք ճշտեք՝

  1. բանկի կայքում առկա պայմանները․ դրանք հաճախ փոխվում են,
  2. լիազորագրի համար ապոստիլի և թարգմանության պահանջները,
  3. քարտի միջնորդավճարներն ու սահմանաչափերը,
  4. կանխիկացման սակագներն արտերկրում,
  5. թողարկման ժամկետները և վիրտուալ քարտ թողարկելու հնարավորությունը։


Եզրակացություն


Հայաստանում Ռուսաստանի քաղաքացու համար քարտը լիովին հեռակա կարգով բացելն անհնար է, եթե դուք դեռ չեք անցել նույնականացում բանկում։


Սակայն առաջին այցելությունից հետո ձեզ հասանելի է դառնում բանկի հարմարավետ առցանց ձևաչափը՝ նոր քարտերի թողարկման, հաշիվների կառավարման, թվային քարտերի և օնլայն բանկինգից լիարժեք օգտվելու համար։


Ոչ ռեզիդենտների հետ աշխատում են Ամերիաբանկը, IDBank-ը, Էվոկաբանկը, Արդշինբանկը, Արցախբանկը, ՎՏԲ Հայաստանը և այլ բանկեր։ Քարտ ձևակերպելուց առաջ լավ է համեմատել պայմաններն AFM-ում և ընտրել ամենահարմար սակագներն առաջարկող բանկը։

Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը
26.11.2025
1.2k

Ինչպե՞ս Inecobank-ի քարտ բացել՝ Visa, Mastercard և թվային քարտերի ամբողջական ուղեցույցը

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով
25.11.2025
1.6k

Ինչպե՞ս կարող է Ռուսաստանի քաղաքացին քարտ բացել Հայաստանում 2025-ին․ հնարավո՞ր է դա անել հեռակա կարգով

Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար
23.10.2025
3k

Ո՞ր բանկային քարտն է ամենաշահավետը Ռուսաստանի քաղաքացու համար

Ո՞ր դեբետային քարտն ընտրել Հայաստանում 2025-ին
29.06.2025
5.3k

Ո՞ր դեբետային քարտն ընտրել Հայաստանում 2025-ին

Ցանկանու՞մ եք վճարումներ կատարել առանց ավելորդ ծախսերի, ստանալ քեշբեք և չանհանգստանալ լրացուցիչ միջնորդավճարների համար արժույթների փոխարկման ժամանակ։ Հայաստանում դեբետային քարտի ձևակերպման գործընթացը տարեցտարի դառնում է ավելի հարմար և արագ։ Շատ բանկեր առաջարկում են քարտ ստանալու հնարավորություն ընդամենը 10 րոպեում՝ առցանց, առանց տնից դուրս գալու։...

2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք
24.06.2025
6.4k

2025-ի լավագույն դեբետային քարտերը․ ինչպես ընտրել և երբ օգտագործել դրանք

Դեբետային քարտը գործիք է, որի միջոցով կարելի է խնայել միջնորդավճարների վրա, խուսափել ավելորդ ծախսերից արտասահմանում և նույնիսկ գումար վաստակել՝ շնորհիվ քեշբեքի և բոնուսային ծրագրերի: Հայաստանում 2025 թվականին բանկերն առաջարկում են տասնյակ տարբերակներ՝...

Ինչպե՞ս հաշիվ բացել 2025-ին․ անհրաժեշտ փաստաթղթերը, հեռակա կարգով հաշիվ բացելու պայմանները
02.06.2025
16.4k

Ինչպե՞ս հաշիվ բացել 2025-ին․ անհրաժեշտ փաստաթղթերը, հեռակա կարգով հաշիվ բացելու պայմանները

Հայաստանում բանկային հաշիվ ունենալը կարևոր է թե՛ առօրյա օգտագործման, թե՛ բիզնեսի կազմակերպման համար։ Այն թույլ է տալիս ունենալ քարտ, ստանալ դրամական փոխանցումներ, վճարել ծառայությունների համար և մասնակցել բանկերի բոնուսային ծրագրերին։ Հաշվի բացումը հասանելի է ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ժամանակավորապես...