Ինչպե՞ս ստանալ անգրավ վարկեր Հայաստանի բանկերում

Հրապարակման ամսաթիվ: 20.03.2025 10:59
Ինչպե՞ս ստանալ անգրավ վարկեր Հայաստանի բանկերում
  • Հեղինակ

    Saty Avagyan

  • Աղբյուր
    AFM
  • Թեմա

    Կանխիկ վարկեր, Վարկային քարտեր, Acba Bank, ID Bank, ArmSwissBank, Byblos Bank Armenia, Converse Bank, Mellat Bank

Եթե երբևէ մտածել եք վարկ ստանալու մասին, բայց ձեզ վախեցրել է «գրավ» հասկացությունը, ապա լավ նորություն ունենք։ Այսօր գրեթե բոլոր հայկական բանկերը տրամադրում են վարկեր առանց գրավի: Այո, ձեզնից չի պահանջվի գրավադրել բնակարան, մեքենա կամ որևէ այլ արժեքավոր գույք, քանի որ բանկը գնահատում է միայն ձեր վճարունակությունը և վարկային պատմությունը:

Դրա շնորհիվ կարող եք օգտագործել անհրաժեշտ գումարը՝ առանց ավելորդ ռիսկերի և բարդ գործընթացների: Էլ ոչ մի երկարատև հաստատում, ոչ մի լրացուցիչ ծախս՝ գույքի ձևակերպման համար: Վարկի հաստատման ընթացակարգը սահմանափակվում է ստանդարտ փաստաթղթային ստուգմամբ: Այսպիսի վարկերը վերջին տարիներին ավելի մեծ տարածում են գտել, քան գրավով վարկերը։ Պատճառը հենց իրենց պարզությունն ու արագությունն է:


Ի՞նչ է անգրավ վարկը


Այս վարկը բանկը տրամադրում է ձեզ՝ առանց պահանջելու որպես երաշխիք ձեր բնակարանը, մեքենան կամ այլ արժեքավոր գույք: Ի տարբերություն հիփոթեքային և ավտովարկերի, որտեղ բանկը պահում է գրավը մինչև ամբողջական մարումը, այստեղ դուք պարզապես ստանում եք գումարը և տնօրինում այն ձեր ցանկությամբ: Վարկառուի վճարունակությունը գնահատվում է վարկային պատմության, եկամուտների, աշխատանքային ստաժի, տարիքի և այլ չափանիշների հիման վրա:


Արդյո՞ք առանց գրավի վարկերն ազատում են ավելորդ խնդիրներից


Սպառողական վարկ ձևակերպելիս ձեզ հարկավոր չի լինի ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր գույքի սեփականության մասին, ապահովագրել այն կամ վճարել գնահատողի ծառայությունների համար: Սա զգալիորեն նվազեցնում է գործընթացի համար տրամադրվող ժամանակն ու ծախսերը։ Այն նաև վերացնում է ավելորդ թղթաբանությունը և գրավի կորստի ռիսկերը:


Ո՞ր բանկերն են տրամադրում առանց գրավի վարկեր


Եթե կարճ պատասխանենք՝ բոլոր բանկերը: Հայաստանում ցանկացած բանկ տրամադրում է առանց գրավի վարկեր, հիմնականում սպառողական վարկերի տեսքով:

Ահա 3 ամենաշահավետ (ըստ ցածր տոկոսադրույքի և առավելագույն տրամադրվող գումարի) առանց գրավի վարկերի համեմատական աղյուսակը.


ԲանկՎարկի անվանումԱրդյունավոտ տոկոսադրույք (մաքս․), %Վարկի առավելագույն, AMD
Byblos Bank Armenia Աշխատավարձային վարկ15․6310,000,000
ID BankՊրոֆի18․3910,000,000
Mellat BankPrivilege Loan18.705,000,000


  1. ArmSwissBank-ն առաջարկում է ամենաբարձր վարկային շեմը՝ մինչև 50,000,000 AMD, իսկ նվազագույն գումարը սկսվում է 50,000 դրամից (Converse Bank, Acba Bank)
  2. Միջին գումարը տատանվում է 1,000,000-ից 10,000,000 դրամ, ինչը համարվում է շուկայում ստանդարտ ցուցանիշ
  3. Ardshinbank-ը տրամադրում է ամենաերկար մարման ժամկետը՝ մինչև 120 ամիս (10 տարի), ինչը դարձնում է այն առավել ճկուն տարբերակ երկարաժամկետ վարկերի համար
  4. Ամենակարճ մարման ժամկետը սկսվում է 1 ամսից (Mellat Bank, ArmSwissBank, IDBank), ինչը հարմար է նրանց համար, ովքեր փնտրում են կարճաժամկետ ֆինանսավորում


Իսկ ի՞նչ առավելություններ ունեն գրավադրմամբ վարկերը


Գրավով վարկերն ունեն իրենց առավելությունները, որոնցից գլխավորը տոկոսադրույքն է։ Բանկերը, որպես կանոն, առաջարկում են ավելի մեծ գումար՝ ավելի ցածր տոկոսադրույքով: Եթե ձեզ անհրաժեշտ է մեծ գումար, ապա գրավով վարկ ստանալու վրա ծախսված ժամանակն ավելի նպատակահարմար կարող է լինել:


Ինչպե՞ս կարելի է ստանալ վարկ՝ առանց գրավի


Եթե ցանկանում եք ֆինանսավորում ստանալ առանց սպառողական վարկ ձևակերպելու, կարող եք որպես տարբերակ դիտարկել կրետիդային քարտը: Այն հնարավորություն է տալիս օգտվել բանկի տրամադրած միջոցներից առանց տոկոսներ վճարելու (եթե վճարումները կատարեք արտոնյալ ժամանակահատվածում): Սա հատկապես հարմար է առօրյա գնումների և փոքր ծախսերի համար, երբ անհրաժեշտ է արագ լուծել ֆինանսական խնդիրները՝ առանց գերածախսի:


Եզրակացություն


Անգրավ վարկերը հիմնականում ասոցացվում են փոքր գումարների հետ, սակայն ArmSwissBank-ը տրամադրում է վարկեր մինչև 50 միլիոն դրամ՝ առանց գույքի գրավադրման անհրաժեշտության: Սա հարմար տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ մեծ գումար՝ առանց սեփականության կորստի ռիսկի:


Ինչպե՞ս ընտրել լավագույն վարկը


Վարկ ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն վարկի առավելագույն գումարը, այլ նաև տոկոսադրույքը, միջնորդավճարները և մարման պայմանները:


  1. Եթե ձեր գլխավոր առաջնահերթությունը ցածր տոկոսադրույքն է, ապա ավելի լավ է դիտարկել գրավով վարկերը:
  2. Եթե ձեզ համար ավելի կարևոր է արագությունը և ռիսկերի բացակայությունը, ապա անգրավ սպառողական վարկը կլինի ավելի հարմար տարբերակ:


Ցանկանու՞մ եք օգնել, որ ձեր ընկերները ևս խնայեն

Եթե այս տեղեկությունը օգտակար էր, կիսվեք հղումով ձեր ընկերների հետ, ինչպես նաև հետևեք AFM-ի ֆինանսական նորություններին՝ լավագույն վարկային առաջարկների մասին միշտ տեղեկացված լինելու համար։

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում
30.06.2025

Ի՞նչ Mastercard քարտ ընտրել Հայաստանում

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ
30.06.2025

Ինչպե՞ս գտնել 2025-ի ամենաշահավետ դեբետային քարտն առցանց ձևակերպմամբ

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով
29.06.2025

Ուղեցույց՝ ինչպես 2025-ին բացել բանկային քարտ լավագույն պայմաններով

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին
29.06.2025

Ո՞ր դեբետային քարտն ընտրել և Հայաստանում 2025-ին

Ցանկանու՞մ եք վճարել առանց ավելորդ ծախսերի, ստանալ քեշբեք և չանհանգստանալ լրացուցիչ միջնորդավճարների համար արժույթների փոխարկման ժամանակ։ Հայաստանում դեբետային քարտի ձևակերպման գործընթացը տարեցտարի դառնում է ավելի հարմար և արագ։ Շատ բանկեր առաջարկում են քարտ ստանալու հնարավորություն ընդամենը 10 րոպեում՝ առցանց, առանց տնից դուրս գալու։ Գլխավորը՝...

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը
29.06.2025

Ի՞նչ պայմաններով են տրվում ակնթարթային դեբետային քարտերը

Ժամանակակից ֆինանսական շուկայի պայմաններում, որտեղ արագությունն ու հարմարավետությունը առանցքային դեր են խաղում, ակնթարթային դեբետային քարտերը դառնում են ավելի ու ավելի պահանջված գործիք։


Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, բանկերն ակտիվորեն զարգացնում են առաջարկներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին մուտք...